«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցում
Միջազգային

Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում

«Գեղարդ» հիմնադրամը հոդված է հրապարկել․

«Կոսովոյի խորհրդարանն անկախության մասին հռչակագիրն ընդունել է 2008 թվականի փետրվարի 17-ին։ Հաջորդ օրը Թուրքիան ողջունել է հռչակագրի ընդունումը և որոշել պաշտոնապես ճանաչել Կոսովոյի Հանրապետության անկախությունը։ Հետագա տարիներին Թուրքիան Կոսովոյի համար դարձել է անվտանգության երաշխավորներից մեկը: Անկարան Պրիշտինայի ռազմական առանցքային գործընկերն ու սպառազինության հիմնական մատակարարն է: Թուրքական ուժերը մեծապես ներգրավված են Կոսովոյի տարածքային և հասարակական անվտանգության ապահովման գործընթացներում: Թուրքիան, անշուշտ, Կոսովոյի հարցում ունի սեփական շահերը: Իր հերթին Կոսովոն Թուրքիան դիտարկում է որպես աջակից` ոչ միայն անվտանգության ապահովման և ռազմական ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցման հարցերում, այլև` անկախության միջազգային ճանաչման գործընթացում:

Ադրբեջանը, սակայն, չի կիսում Թուրքիայի մոտեցումներն այս հարցում: Դեռ 2008 թվականի փետրվարի 18-ին՝ Թուրքիայի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման օրը, Ադրբեջանը հայտարարել էր, որ ինքը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել էր, որ Կոսովոյի ինքնակառավարման ժամանակավոր մարմնի կողմից Սերբիայից անջատման վերաբերյալ բանաձևը հակասում է միջազգային իրավունքին։
Անկախության միակողմանի հռչակման օրինականությունը քննարկելու նպատակով Հաագայի միջազգային դատարանում 2009 թվականին կայացած լսումների ժամանակ Բաքուն վերահաստատել էր իր դիրքորոշումը: Ադրբեջանական կողմի համոզմամբ` ներքին օրենքների խախտմամբ անջատում հայտարարող մարզը չի կարող համարվել պետություն:

Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումներում նմանատիպ հակասությունները չեն սահմանափակվում միայն Կոսովոյի անկախության հարցով: «Եղբայրական» բնութագրվող այս երկու երկրների անհամաձայնություններն ընդգրկում են նաև Հայաստանի հետ կարգավորման գործընթացը, Հյուսիսայի Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը, Իսրայելի հետ հարաբերությունները, քրդական հարցը և այլն: Սակայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Անկարան և Բաքուն կարողանում են իրենց քաղաքականությունները համադրել։ Թուրքական կողմը, օրինակ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, թեկուզև Բաքվի ճնշմամբ, պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացով. Ադրբեջանի սերտ գործընկեր և քրդական պետության ստեղծման ջատագով Իսրայելի և նրա հակառակորդ Թուրքիայի միջև խնդիրները չեն խոչընդոտում նրանց տնտեսական համագործակցությանը, իսկ Հյուսիսային Կիպրոսի հարցում Բաքուն առերևույթ չի բացառում անկախության ճանաչումը: Կոսովոն այս համատեքստում ուշագրավ է նրանով, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Ավելին` հակամարտության մյուս կողմին՝ Սերբիային, դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում տարածքային ամբողջականության վերականգնման հարցում` արժանանալով սերբական կողմի գնահատանքին:

Ադրբեջանը Կոսովոյի հարցում ի սկզբանե որդեգրած քաղաքականությունը մեկնաբանել է Ղարաբաղի հակամարտության շրջանակներում: Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ քննարկումների ընթացքում Բաքուն փորձել է թույլ չտալ «նախադեպի» ստեղծումը: Դեռ 2007 թվականին ադրբեջանական կառավարությունը Եվրոպական միությանը (ԵՄ) կոչ էր արել մերժել Կոսովոյին անկախության կարգավիճակ տրամադրելու առաջարկները: Բաքուն անհանգստություն է հայտնել, թե Բալկանյան տարածաշրջանում այդօրինակ անջատումը կարող է Ղարաբաղի համար նախադեպ ստեղծել:

Այս քննարկման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը նշել էր, որ չնայած Կոսովոյի հարցը տարբերվում է «հայ-ադրբեջանական հակամարտությունից», սակայն միջազգային իրավունքի խախտմամբ տարածքային հարցի լուծումը` հօգուտ անջատման և անկախացման, կարող է բացասաբար անդրադառնալ Կովկասյան տարածաշրջանի վրա: ԵՄ-ին ուղղված կոչն ադրբեջանցի պաշտոնյան համեմել է շահագրգռությամբ` խոստանալով աջակցել եվրոպական երկրներին` դիվերսիֆիկացնելու էներգետիկ շուկան և նվազեցնելու կախվածությունը ռուսական գազից ու նավթից: Եվրոպացի պաշտոնյաները, տուրք տալով այս «գրավիչ» առաջարկին, ընդունել են, որ Ղարաբաղն «օկուպացված տարածք է», և Բաքվին վստահեցրել են, որ Կոսովոյի բանաձևը չի օգտագործվի ի վնաս հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների:

Սակայն եվրոպական երկրների հավաստիացումներն ու Կոսովոյի հարցում թուրքական մոտեցումները, փաստորեն, չեն կարողացել մեղմել Բաքվի անհանգստությունը։ Ադրբեջանը շարունակել է Թուրքիային և արևմտյան գործընկերներին հակառակ քաղաքականություն վարել բալկանյան այս հակամարտության հարցում։ Կոսովոյի անկախության վերաբերյալ քաղաքական դիրքորոշմանը համապատասխան՝ ադրբեջանական կողմը նաև ռազմական բնույթի «ըմբոստություն» է ցուցաբերել։ Իլհամ Ալիևի առաջարկությամբ և Միլլի մեջլիսի 2008 թվականի մարտի 4-ի որոշմամբ՝ ադրբեջանական 34 հոգանոց գումարտակը դադարեցրել է խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում տեղակայված թուրքական զորախմբի կազմում և վերադարձել Բաքու։

Հետագայում ևս, Սերբիայի հետ հարաբերությունների խորացմանը զուգահեռ, Ադրբեջանը չի հրաժարվել Կոսովոյի անկախությանը դեմ արտահայտվելուց և այդ դիրքորոշումը Ղարաբաղի հարցի հետ կապելուց։ Ավելին՝ 1999 թվականից, աշխարհաքաղաքական այլ պայմանների բերումով, Կոսովոյում տեղակայված ադրբեջանական խաղաղապահ առաքելության դուրսբերումը մեկնաբանվել և այսօր էլ հետահայաց կարող է մեկնաբանվել Ղարաբաղյան հակամարտության գործընթացի (Պրահայի գործընթաց) հետ ուղիղ առնչություն ունեցող, քանի որ, ինչպես հայտնի է, խաղաղապահ միջնորդությամբ Ղարաբաղյան հարցի լուծման տարբերակը քննարկելի է եղել նաև Կոսովոյի անկախության հռչակման ժամանակաշրջանում։ Կոսովոյի օրինակի կրկնությունը բացառելու նպատակով, իր զորախմբի հետկանչմամբ, փաստորեն, Բաքուն խափանել է Ղարաբաղում նույն դիպաշարի կրկնության հավանականությունը։ Ադրբեջանցի պաշտոնյաները, տվյալ դեպքում՝ խաղաղապահությունը, որակել են «անջատողականությանն աջակցող առաքելություն»։

Չնայած Թուրքիայի կողմից Կոսովոյին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցությանը` 2012 և 2017 թվականներին Ադրբեջանը չի թույլատրել Կոսովոյի անդամակցումը Համաշխարհային մաքսային կազմակերպությանը (ՀՄԿ): 2017 թվականին Վիեննայում ընթացող ՀՄԿ եվրոպական տարածաշրջանի մաքսային ծառայությունների ղեկավարների համաժողովի ընթացքում ադրբեջանական կողմը վերստին պնդել է, որ չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, և որ անկախության միակողմանի հռչակումը հակասում է միջազգային իրավունքին։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով` Ադրբեջանը «նույնպես բախվել է տարածքային ամբողջականության խնդրին, իսկ քաղաքական հարցերի քննարկումը մաքսային կազմակերպության շրջանակներում անընդունելի է»:

Ղարաբաղյան հակամարտությամբ իր դիրքորոշումը հիմնավորած Բաքուն 2020 թվականին՝ Ղարաբաղի դեմ պատերազմից հետո էլ իր մոտեցումները չի փոխել: Չնայած դրան` Կոսովոն հույս է տածել, թե այդ պատերազմի արդյունքում Ադրբեջանը, առերևույթ «ձերբազատվելով ղարաբաղյան մտահոգությունից», այլևս չի կաշկանդվի Կոսովոյի անկախության ճանաչման հարցում: 2021 թվականի օգոստոսին Թուրքիայում պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում Պրիշտինան Ադրբեջանից (և այլ երկրներից) ճանաչում է խնդրել: Ընդ որում` Բելգրադը սա որակել է որպես Վաշինգտոնյան պայմանավորվածության խախտում (մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը ճանաչման խնդրանքով չդիմելու վերաբերյալ) և հետագայում հակամարտության լուծման առնչությամբ օրինակելի համարել Ադրբեջանի քաղաքականությունը:

Ակնհայտորեն` Ադրբեջանի դաշնակից Թուրքիայում պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Կոսովոյի անկախության շուրջ քննարկումն ու ճանաչման խնդրանքը փաստում են, որ Կոսովոն փորձում է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանից ճանաչում «կորզել»: Կոսովոն Թուրքիայի աջակցության հարցում ակնկալիքները դեռ չի կորցրել, սակայն մինչ օրս՝ Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն հաստատելուց և Բաքվի համոզմամբ հակամարտությունը լուծված համարելուց հետո էլ Կոսովոյի հարցում Ադրբեջանը շարունակում է «անդրդվելի» քաղաքականություն վարել: Ավելին՝ ադրբեջանական կողմը խորացնում է հարաբերությունները Սերբիայի հետ և դիվանագիտական էական աջակցություն ցուցաբերում նրա տարածքային ամբողջականության վերականգնման հարցում: Այս համատեքստում տեսանելի է, որ Անկարան Բաքվի նկատմամբ չունի անհրաժեշտ լծակներ, որոնք կկարողանան բավարարել Թուրքիայի շահերն ինչպես Կոսովոյի հարցում, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության մի շարք այլ ուղղություններում»: