Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավասարապես պաշտպանված է պետության կողմից. Փաշինյանը ներկա է գտնվել եզդիական համայնքի Նոր տարվա միջոցառմանը

 Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում ներկա է գտնվել Հայաստանի եզդիական համայնքի՝ Նոր տարվա տոնին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, օրենսդիր, գործադիր իշխանությունների, եզդիական համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

Փաշինյանը նախ շրջայց է կատարել եզդիական Զիյարատ տաճարի հուշահամալիրի տարածքում, որի ընթացքում ներկայացվել է եզդի ժողովրդի 10 ազգային հերոսների պատմությունը, այնուհետև այցելել Զիյարատ մեծ տաճար։

Տոնական միջոցառման ընթացքում Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել եզդիական համայնքին՝ ազգային Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով: «Ինձ հուշեցին, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ այս ձևաչափով հանդիպում և շնորհավորում է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա առիթով։ Սա իսկապես կարևոր իրադարձություն է», – ասել է երկրի ղեկավարը և հավելել, որ ապրելով կողք-կողքի՝ նույն երկրում, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բնակիչներ շատ մեծ պատկերացում չունեն եզդի ժողովրդի ավանդույթների, տոնակատարությունների, արարողությունների մասին: Փաշինյանն ուրախությամբ է արձանագրել, որ այսօր մի նոր ավանդույթի սկիզբ է դրվում, երբ հաղորդակցությունը, համակեցությունը, քաղաքացիությունը, որով բոլորը կապված են, նոր արտահայտություն է ստանում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր իր հիմնական ուղերձը հետևյալն է. «Մենք տարբեր դավանանքների, տարբեր ազգությունների, տարբեր ազգերի ներկայացուցիչներ ենք, բայց նույն ժողովրդի ներկայացուցիչն ենք, ընդ որում, ես այստեղ խոսում եմ իրավական կոռեկտության տրամաբանությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին: Ո՞վքեր են ժողովուրդը. ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամբողջությունն է: Այս է պատճառը, որ մենք մեր ուղերձներում հենց այդ տերմինաբանությունն ենք օգտագործում՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Այո, մենք դավանում ենք տարբեր կրոնների, տարբեր ավանդույթներ ունենք, բայց ունենք մեկ ընդհանուր անձնագիր: Մեր բոլորի անձնագրերը նույն տեսքն ունեն, նույն պատկերն ունեն և մեր բոլորի անձնագրերը մեզ Հայաստանի Հանրապետությունում տալիս են նույն իրավունքները, նույն պարտականությունները: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավասարաբար պաշտպանված է պետության կողմից, որովհետև ինքն այդ պետության քաղաքացին է, ինքն այդ պետության հիմնադիրն է: Եվ այդ պետությունն ստեղծված է իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու համար»։

Փաշինյանը շեշտել է, որ իր խոսքերը վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում ապրող բոլոր ազգային փոքրամասնություններին և ընդգծել, որ իր համար չկան տարբեր ազգությունների ներկայացուցիչներ․ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ այն ըմբռնմամբ, որ կա մեծագույն հարգանք յուրաքանչյուրի, թե՛ կրոնական, թե՛ ազգային, թե՛ անհատական պատկերացումների և զգացողությունների նկատմամբ։ Երկրի ղեկավարի խոսքով, սա վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, որովհետև Կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն է համարում իր գործատուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն է համարում այն սուբյեկտը, որի առաջ հաշվետու է՝ որպես Հայաստանի Հանրապետության Կառավարություն, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքական մեծամասնություն:

Եվս մեկ անգամ շնորհավորելով եզդիական համայնքին տոնի առթիվ՝ Նիկոլ Փաշինյանը մաղթել է բոլորին խաղաղություն, բարօրություն, երջանկություն և զարգացում։