«Էլի կասեն՝ վա՜յ, հողերը տվին»․ Նիկոլ Փաշինյան
Այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում շարունակելով մարզային ճանապարհների կառուցման կամ նորոգման մասին ելույթը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․
«Թթուջուր-Նավուր, Տաթև-Լծեն, Խոտ-Որոտան, Գանձաքար-Իծաքար․ վերջինս դեկտեմբերից պատրաստ ա, ժամանակ չենք գտնում, գնանք, բացումն անենք․․․ Հա, հիմա էլի կասեն՝ վա՜յ, հողերը տվին, էդ ճանապարհները, և այլն։ Մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել, մենք ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը»։
Նա նշեց, որ այսօր ավելի քան անկախ է Հայաստանը։
«Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ»,- ասաց Փաշինյանը: