Գեղարքունիքում կնոջ ծննդյան խնջույքի ընթացքում վիճաբանություն է եղել, ամուսիներ են դանակահարվել
Գեղարքունիքի մարզի Շատվան բնակավայրում ապրիլի 8-ին 29 ամյա կնոջ ծննդյան առիթով կազմակերպված խնջույքի ընթացքում վիճաբանություն է առաջացել, դանակահարված ամուսիները տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 29-ամյա Մարիամ Զ․-ի տանը ծննդյան առիթով հավաքվել են 26-ամյա Թագուհի Զ․-ն, նրա ամուսինը՝ 35-ամյա Էդգար Խ․-ն և Մարիամ Զ․-ի ընկեր՝ 29-ամյա Սերյոժա Թ․-ն։ Այդ ընթացքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մարիամ Զ․-ն սեղանից վերցնելով խոհանոցային դանակը անկանոն շարժումներ է կատարել՝ ինչի հետևանքով Թագուհի Զ․-ն և Էդգար Խ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժին։