Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կան վիրավոր և պատանդ աշակերտներ
Այսօր Թուրքիայի դպրոցներից մեկում տեղի է ունեցել զինված հարձակում։
NTV-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Շանլիուրֆա նահանգի Սիվերեկ շրջանում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ դպրոց է ներխուժել զենքով զինված աշակերտ և կրակ բացել՝ վիրավորելով յոթ մարդու։
Հարձակվողը նաև մի քանի աշակերտների պատանդ է վերցրել։
Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ և ոստիկանություն։