1990-ականներից ի վեր առաջին անգամ Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցություններ կլինեն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ միջնորդությամբ կայանալիք բանակցություններին, որոնք նախատեսված են սկսել այսօր Վաշինգտոնում։
Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի խոսնակին։
Հրապարակման համաձայն՝ Վաշինգտոնը հույս ունի, որ ուղիղ երկխոսությունը կօգնի նվազեցնել լարվածությունը Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ընթացող մարտերի ֆոնին։
Հրատարակությունը նշում է, որ երկու կողմերի միջև նման ուղիղ շփումներ տեղի չեն ունեցել 1990-ական թվականներից ի վեր։
Ըստ Axios-ի՝ բանակցությունների օրակարգում երեք հիմնական հարց է՝ հրադադար և ռազմական գործողությունների թուլացում, «Հեզբոլլահի» երկարաժամկետ զինաթափում և Իսրայելի ու Լիբանանի միջև ավելի լայն խաղաղության համաձայնագրի հեռանկարներ։