Այժմ ժամանակն է սկսել Իրանի դեմ հակամարտության դադարեցումը. Վենս
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Իրանի դեմ ռազմական գործողության նպատակները իրագործվել են, և ժամանակն է սկսել հակամարտության դադարեցումը։
Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Ես իսկապես հավատում եմ, որ մենք գտնվում ենք այնպիսի դիրքում, որտեղ մեր նպատակները իրագործվել են։ Մենք կարող ենք սկսել այս ամենը մեղմացնել», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, Վենսը ընդգծել է, որ ինքը կնախընտրեր հակամարտությունը ավարտել հաջող բանակցությունների միջոցով։ Երբ հաղորդավարը հարցրել է, թե ինչն է սխալ եղել Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունների ժամանակ, Վենսը պնդել է, որ ամեն ինչ լավ է ընթացել։
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել», - ասել է նա։