ԵԱՏՄ-ում բարձրացել է արդյունաբերական ոլորտի մրցունակությունը
ԵԱՏՄ-ում բարձրացել է արդյունաբերական ոլորտի մրցունակությունը։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ Արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Վիտալի Վովկոմը․
«Այս ամենը բիզնեսի, լիազորված պետական մարմինների համակարգված աշխատանքի արդյունք է ։ Մենք կատարում ենք Միության պետությունների արդյունաբերական հատվածի մրցունակության բարձրացման, արտադրանքի առաջխաղացման խնդիրը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում», – նշել է նա։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակներում կոոպերացիայի մեխանիզմի իրականացման հաջողված քեյսերն ապացուցում են դրա արդյունավետությունը։