Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Սպորտ

Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը եզրափակիչ նախապատրաստական փուլն է անցնում ապրիլի 20-26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ։ Այսօր՝ ապրիլի 14-ին կայացած բաց մարզման ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է կատարված աշխատանքն ու վերջակետ դրել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի շուրջ շրջանառվող խոսակցություններին։

Պատրաստվածությունն ու երիտասարդացված կազմը

Մարզչի խոսքով՝ թիմն անցել է նախապատրաստական 4 լիարժեք փուլ, որոնց ընթացքում հասցրել է մասնակցել միջազգային երկու մրցաշարի, ինչպես նաև Մ23 Եվրոպայի առաջնությանը։ Չնայած մարզական գործընթացին բնորոշ մանր վնասվածքներին՝ հավաքականի ընդհանուր պատրաստվածությունը գնահատվում է դրական. գլխավոր ստուգատեսը մրցագորգն է լինելու։

Բաբալարյանն ընդգծել է, որ Տիրանա է մեկնում երիտասարդացված կազմ։ Թիմում ընդգրկվել են նաև վերջերս Եվրոպայի Մ23 առաջնությունում փայլած և ոսկե մեդալ նվաճած Սուրեն Աղաջանյանն ու բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը։ Թեև երիտասարդ ըմբիշները լիարժեք վերականգնվելու քիչ ժամանակ են ունեցել, սակայն այս փուլում համարժեք փոխարինողների բացակայության պայմաններում որոշում է կայացվել նրանց վստահել մեծահասակների պայքարում իրենց դրսևորելու հնարավորությունը։

Հստակեցում Արթուր Ալեքսանյանի կարգավիճակի վերաբերյալ

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանի բացակայությունն էր։ Գլխավոր մարզիչը խստորեն հորդորել է լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և փաստերն աղավաղելուց։

«Խնդրում չաղավաղել․ Արթուրը Գերմանիայում մեկամսյա բուժման կուրս է անցել և այժմ արդեն վերադարձել է թիմ։ Նա գորգի վրա է, ակտիվորեն մարզվում է և զուգահեռ շարունակում վերականգնողական գործընթացը։ Ուզում եմ հստակ ընդգծել՝ Ալեքսանյանը բաց է թողնում միայն և միայն Տիրանայում կայանալիք այս Եվրոպայի առաջնությունը։ Խոսք անգամ չկա մեկ տարվա դադարի կամ աշխարհի առաջնությունը բաց թողնելու մասին։ Խնդրում եմ անտեղի ենթդրություններ չանել և կենտրոնանալ իրական փաստերի վրա»,- լրագրողների հետ զրույցում նշել է Բաբալարյանը։

Տիրանայում 97 կգ քաշային կարգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի աշխարհի Մ-23 չեմպիոն Հայկ Խլոյանը, որն, ըստ մարզչի գնահատականի, այս պահին գտնվում է հիանալի մարզավիճակում։

Հայաստանի հավաքականի հայտացուցակը ԵԱ-ում

Ալբանիայում կայանալիք առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա ամբողջական կազմով․ 55 կգ՝ Մանվել Խաչատրյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Կարեն Ասլանյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Գասպար Տերտերյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Գևորգ Թադևոսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Ալբերտ Վարդանյան։

Armsport