Ծաղկահովիտում 50 տոննա ջուրը լցվել է բնակչի նկուղը
Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն այսօր առավոտյան՝ ժամը 10։46-ին ահազանգ է ստացվել, որ ջրալցվում է Ծաղկահովիտ գյուղի Բժշկյան փողոցում գտնվող տանը կից օժանդակ շինությունը․ ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտոպոմպի միջոցով նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր։