Իրանը հրաժարվել է Ռուսաստանին հարստացված ուրան տրամադրելուց. Պեսկով
Ռուսաստանի առաջարկը՝ Իրանից հարստացված ուրան ընդունելու վերաբերյալ, մնում է բաց, բայց դեռևս չի ընդունվել:
Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս առաջարկը նախագահ Պուտինը հնչեցրել է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ շփումների ժամանակ։ Այս առաջարկը մնում է բաց, բայց այն չի ընդունվել։ Իրականում Ռուսաստանը բաց է։ Ռուսաստանը շարունակում է բաց լինել ցանկացած բարի ծառայություն մատուցելու համար, որը կնպաստի Իրանի շուրջ լարվածության թուլացմանը», - հայտարարել է Պեսկովը։