Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Շնամարտ է կանխվել. կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է

Ապրիլի 4-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի աջակողմյան հատվածում կազմակերպվում է շնամարտ։

«Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածում, որը վերնագրված է՝ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ի թիվս այլ ձևակերպումների, որպես դաժան վերաբերմունքի դրսևորում նշված է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Չնայած այս պարզ ձևակերպմանը՝ ապրիլի 4-ի ահազանգը բոլորովին էլ եզակի դեպք չէր։

Ի դեպ, շնամարտ կազմակերպողներն իրենց արարքն արդարացնելու համար այդ մարտերը կոչում են թեստավորում։

«Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ կենդանին վնասվում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, և երբ կազմակերպիչներն ասում են, որ սրանք մարտեր չեն, այլ թեստավորում՝ իրականության հետ ոչ մի կապ չունի։

2025 թվականին արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 31 դեպք, ու սրանց մեջ կան նաև շնամարտի կազմակերպման դեպքեր։ Նույն ժամանակահատվածում բացահայտվել է 14 դեպք։ Իսկ այս տարի, մինչև ապրիլի 7-ը, երբ պատրաստվում էր տեսանյութը, համայնքային ոստիկաններն արդեն իսկ արձագանքել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին 32 ահազանգի։ Սա նշանակում է, որ աճել է ոչ թե դաժան վերաբերմունքի, այլ այդ մասին ահազանգող մտահոգ քաղաքացիների թիվը։ Նաև ակտիվացել է խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և իրավապահ մարմինների համագործակցությունը։

«Այսօր ՀՀ-ում գործում են մի շարք ՀԿ-ներ, որոնք զբաղվում են տնային կենդանիների պաշտպանությամբ։ Եվ գրեթե բոլոր ՀԿ-ների կանոնադրություններում կա առանձին կետ, որ կենդանիների նկատմամբ դաժան դեպքեր հայտնաբերելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, պետք է տեղեկացնեն պատկան մարմիններին և միջոցներ ձեռնարկեն նմանատիպ դեպքերը բացառելու և կանխելու նպատակով»,-ասում է «Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ նախագահ Մարթա Մելիքսեթյանը։

Վերադառնանք ապրիլի 4-ի դեպքին, որն էականորեն տարբերվում էր նմանատիպ այլ դեպքերից, քանի որ քրեական վարույթ նախաձեռնվեց ոչ միայն 307-րդ, այլև Քրեական օրենսգրքի երկու այլ հոդվածների հատկանիշներով։

«Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ նախագահ Մարթա Մելիքսեթյանը մանրամասնում է․ ««Ադել» տնային կենդանիների ՀԿ-ն, ապրիլի 2-ին ստանալով տեղեկություն, որ Լոռու մարզում, Սպիտակ քաղաքի հարակից տարածքում պետք է իրականացվի շնամարտ՝ տարբեր ՀԿ-ներից ստեղծել է աշխատանքային խումբ և մեկնել է Սպիտակ»։

Հասարակական կազմակերպությունների անդամները տեղ հասնելով՝ համոզվեցին, որ իսկապես կազմակերպվել է շնամարտ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հասարակական կազմակերպությունների կանոնադրության պահանջների համաձայն՝ կենդանասեր-կենդանապաշտպաններն ահազանգեցին 112 ծառայություն։

«Դոգ-մա» ՀԿ համանախագահ Գոհար Տեր-Անտոնյանը նշում է․ «Ոստիկանությանն ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ ահազանգից 4 րոպե հետո եղել է տեղում։ Եվ բացի նրանից, որ միանգամից դադարեցվել է շնամարտը, Ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ շնամարտ կազմակերպողները չկարողացան փախուստի դիմել»։

«Ոստիկանության ծառայողները, հասնելով նշված վայր, ձերբակալել են շնամարտի կազմակերպիչներից երեքին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին տրանսպորտային միջոցների և ութ շների հետ միասին», – ասում է ՀՈԳՎ ավագ տեսուչ Դավիթ Դիպլոշյանը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ոչ միայն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, այլև խուլիգանության ու ֆիզիկական ներգործության հատկանիշներով։
Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ չխախտել օրենքի պահանջը և դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից»,-նշված է հաղորդագրության մեջ։