Սթափվե՛ք. Գլենդեյլի նախկին քաղաքապետի կոչը Հայաստանի իշխանություններին. Civilnet.am
«Հայաստանի կառավարությանն իմ ուղերձը մեղմ ձևով եմ ասելու շատ՝ սթափվե՛ք». ՍիվիլՆեթին ասել է Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ ապրիլի 9-ին Լոս Անջելեսում ցույցի ժամանակ: «Սթափվելու ժամանակն է եկել: Խաղ ու պարի ժամանակը շուտ էր անցել: Ի՞նչ է նշանակում՝ մենք կռվում ենք 80-ական թվերի զենքերով: Ո՞նց կարող է դա ներելի լինել: Ինչո՞ւ են Երևանում պտտվում այդքան թանկարժեք մեքենաներ: Ինչո՞ւ են Երևանում այդքան մեծ պալատներ կառուցում, երբ որ երկիրը այնքան աղքատ է, այնքան չքավոր վիճակում է, ժողովուրդը հեռանում է… և մենք 80-ականների զենքով ենք կռվում: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում.