Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվի
Տեսանյութ

Էն մարդիկ, ովքեր չեն վճարում, ասում են՝ տեղ չկա ավտոբուսում՝ որպես բեռ մեր վզին տանում ենք․ էդ գումարով 2 ավտոբուս կարող էինք գնել․ Ավինյան (տեսանյութ)

«Նախորդ շաբաթվա միջինացված տվյալներով Երևան քաղաքում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակը, համեմատած նախորդ շաբաթվա տարբեր օրերի հետ, ավելացել է 15-30%-ով»,-քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա բացատրեց, որ նախորդ գործակարգավարականի ժամանակ հանձնարարել էր ավտոբուսի վարորդներին ներգրավել ուղեվարձի գանձման գործընթացում։

«Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել մեր վարորդների զսպվածությամբ և վարորդներով, ում աշխատանքային պայմանագրային պարտականությունն է նաև հետևել, որպեսզի վալիդացիան իրականացվի։ Իրապես տպավորիչ է և, իրականում, որքան էլ տարբեր անձինք փորձում են վարորդներին հունից հանել, նրանք հիմնականում մնում են անվրդով»,- ասաց Ավինյանը և շնորհակալություն հայտնեց նրանց՝ վերահսկողական ֆունկցիան կատարելու համար։

Հայտնելով, որ գրանցվել են մի քանի միջադեպեր՝ քաղաքապետը նշեց. «Մեկ կոնկրետ միջադեպ, որը վերածվել է կռվի և հարձակում է եղել վարորդի վրա։ Գիտեմ, որ երեք անձինք ձերբակալվել են և, ոնց որ չորրորդն էլ է անցնում համապատասխան գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս և իրականում որևէ ոտնձգություն վարորդների նկատմամբ, այն միայն անհատ անձի նկատմամբ ոտնձգություն չէ, այն ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, ոտնձգություն է ամբողջ համակարգի նկատմամբ։ Դիմում եմ բոլորին և վարորդներին, իրենց հետ ենք, իրենց կողքի կանգնած ենք, իսկ բոլոր այն չվճարող մարդիկ ամոթից աչքերը կախելու փոխարեն, դեռ մի հատ էլ ելույթներ են ունենում, դեռ մի հատ էլ հորդուբորդ են գալիս, դեռ մի հատ էլ ագրեսիվ են և մենք ենք մեղավոր՝ մենք բոլորս, նաև բոլոր պարտաճանաչ քաղաքացիները»։

Քաղաքապետը հայտարարեց, որ այդպիսի տարի չի եղել, որ շարժակազմերը չավելացնեն։

«Էն մարդիկ, ովքեր չեն վճարում, որպես բեռ մեր վզին տանում ենք, էն մարդիկ, ովքեր չեն վճարում, ասում են՝ տեղ չկա ավտոբուսում»,-հայտնեց Ավինյանը և եզրակացնելով, որ շափաթական 70-80 մլն դրամի չվճարելու դեպքում, այդ չվճարածով շաբաթական երկու ավտոբուս կարող էին գնել, հավելեց. «Իրենք բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության պատճառով մենք ավտոբուս չենք գնում»։

Նա հանձնարարեց շարունակել վերահսկողական աշխատանքները։