Պեզեշկիանը նշել է Իրանի պայմանները՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը ներկայացրել է Իսլամական Հանրապետության պայմանները Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնելու համար։
Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Եթե ԱՄՆ կառավարությունը հրաժարվի իր տոտալիտար նկրտումներից և սկսի հարգել Իրանի ժողովրդի իրավունքները, ապա, հնարավոր է, համաձայնության հասնելու ուղի գտնվի», - նշել է Պեզեշկիանը։
Գրառումը եզրափակելով՝ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել բանակցային պատվիրակության անդամներին, մասնավորապես՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին։