Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պարտվեց երկրի խորհրդարանական ընտրություններում
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ճանաչել է իր կուսակցության պարտությունը խորհրդարանական ընտրություններում։
Հունգարիայի կառավարության ղեկավարը հայտարարություն է արել:
Օրբանը հայտարարել է, որ իշխող քաղաքական կուսակցությունը պարտվել է քվեարկության արդյունքում։
Ձայների 53.45%-ի հաշվարկից հետո Տիսան նախնական առաջատարն է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ապահովելով խորհրդարանի 199 տեղերից 136-ը։ Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն դաշինքը ապահովել է 56 տեղ, մինչդեռ ծայրահեղ աջ «Մեր հայրենիք» կուսակցությունը՝ յոթը։
Օրբանը նաև շնորհավորել է ընդդիմադիր Տիսա կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, նույնիսկ նախքան ձայների հաշվարկի ավարտը։
Մագյարը այս մասին հայտարարել է իր Ֆեյսբուքյան էջում։
«Վարչապետ Վիկտոր Օրբանը հենց նոր հեռախոսով շնորհավորեց մեզ մեր հաղթանակի կապակցությամբ», - գրել է նա։
Նշենք, որ Հունգարիայում խորհրդարանական ընտրություններում գրանցվել է երկրի պատմության մեջ ընտրողների ռեկորդային մասնակցություն։