Իսրայելի բանակը հայտնել է, որ Լիբանանում մեկ օրում հարվածել է «Հեզբոլլահի» 200 թիրախների
Իսրայելի բանակը շարունակում է հարվածներ հասցնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին Լիբանանում։ Անցած օրվա ընթացքում այնտեղ գրոհի է ենթարկվել ավելի քան 200 թիրախ, տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածել է Լիբանանում «Հեզբոլլահի» ավելի քան 200 թիրախի»,- նշվել է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայությունում նշել են, որ բանակը «շարունակում է հարվածներ հասցնել արձակման կայանքներին, որպեսզի կանխի Լիբանանից Իսրայելի տարածքի գնդակոծումները։