Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին (տեսանյութ)
Տաշիր շրջագայության ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղվեցնող Փաշինյանն ու նրա թիմը շրջել են բնակելի շենքերով:
Նրանք թակում էին բնակարանների դռները, փորձելով զրուցել քաղաքացիների հետ ու նվիրել քարտեզները։ Տներից մեկի դուռը բացելուց հետո, բնակիչը, տեսնելով Փաշինյանին, առանց խոսքի այն անմիջապես փակեց նրա դեմքին։
Փաշինյանի թիմակիցները փորձեցին հարթել իրավիճակը՝ նշելով, որ բնակարանում շինարարական աշխատանքներ են ընթանում, դրա համար փակեցին դուռը: