Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսի 7-ին տեղի կունենան Ազգային ժողովի նոր ընտրություններ: Սակայն նույնիսկ արդյունքների վերջնական ամփոփումից հետո գործող Ազգային ժողովն ու կառավարությունը դեռևս կշարունակեն պաշտոնավարել: Իսկ ե՞րբ կնշանակվի նոր վարչապետը, ե՞րբ կկայանա նորընտիր ԱԺ առաջին նիստը, և ե՞րբ կձևավորվի նոր կառավարությունը:
Ըստ Սահմանադրության, Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Այդ օրը կլինի նաև ԱԺ առաջին նիստը:
Ինչ վերաբերում է կառավարության ձևավորմանը, ապա, ըստ Սահմանադրության, այն կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում, այսինքն՝ առավելագույնը մինչև օգոստոսի 16-ը: