Չինաստանը սկսել է օգտագործել իր նավթային պահուստները
Չինաստանը սկսել է օգտագործել նավթային պահուստները՝ ներքին շուկայում մատակարարումները կայունացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պեկինը թույլատրել է պետական նավթավերամշակող ընկերություններին, այդ թվում՝ Sinopec-ին և China National Petroleum Corporation-ին, օգտագործել առկա պաշարները։ Թեև դուրսբերման կոնկրետ ծավալները չեն հրապարակվում, վերլուծաբանները նշում են, որ երկիրը կարող է օրական օգտագործել մինչև մեկ միլիոն բարել նավթ՝ առաջիկա ամիսներին։