Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին
Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Լիբանանի Հանաույա քաղաքի վրա իրականացված օդային հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել է Al-Jazeera-ն՝ հղում անելով լիբանանյան լրատվամիջոցներին։
Իսրայելի հարվածները նաև վնասել են Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակելի թաղամասեր։
Հիշեցնենք, որ Իրանը, Միացյալ Նահանգները և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադար հաստատելու վերաբերյալ։