Պենտագոնը հայտնել է իր մարդկային կորուստները՝ Իրանի դեմ պատերազմում
Պենտագոնը հայտնել է, որ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր վիրավորվել է առնվազն 380 ամերիկացի զինծառայող։
Նրանցից 346-ը վիրավորվել են անմիջականորեն մարտական գործողությունների ժամանակ, այդ թվում՝ 231 բանակային, 63 ռազմածովային նավաստի, 33 ռազմաօդային ուժերի և 19 ծովային հետևակի զինվոր:
Զեկույցում նշվում է, որ վիրավոր զինծառայողների մեծ մասը վերադարձել է ծառայության։
Ինչպես նախկինում հայտնել էր ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, ամերիկացի զինծառայողների վնասվածքների մեծ մասը իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանք է։
Մինչ օրս մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, այդ թվում՝ վեցը Քուվեյթում և մեկը՝ Սաուդյան Արաբիայում։ Մնացածը զոհվել են ամերիկյան տանկերի ինքնաթիռի վթարի հետևանքով։