Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

2021-ի մայիսի 14-ին «մինչև երեկո» Ալիևին ժամանակ տված Արտակ Թովմասյանը հայրենիքը մոռացած՝ խաղատուն է խաղացնում․ ֆինանսավորում է մեկ ուժի, որ գան իշխանության ու թույլ տան «Դվինում» խաղատուն բացել

Դվինի Արտակը՝ նույն ինքը գործարար Արտակ Թովմասյանը նոր միջոցներ ու ճանապարհներ է փնտրում իրեն պատկանող, Երևանի կենտրոնում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրում խաղատուն բացելու։

Լուրերը, որ նա այդտեղ խաղատուն է ուզում բացել, պտտվում են դեռևս նախորդ տարվանից, բայց քանի որ Երևանից խաղատները հեռացվեցին և Երևանում խաղատներ չպետք է լինեին, նա գտել էր նոր հնար․ օրենքը թույլ է տալիս խաղատուն բացել նաև Երևանում` «40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում»: 

Այստեղ էլ, սակայն,  խնդիր կար․ խաղատանը չպետք է մոտ լինի եկեղեցու, իսկ Կոնդի եկեղեցին  «Դվինի» մոտակայքում է։ 

Եվա ահա այն բանից հետո, երբ այս մանևրը ևս չաշխատեց, Արտակն իր յուրօրինակ բիզնես-մտածելակերպով նոր միջոց է մտածել։ 

Այսպես․ NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ նա որոշել է ֆինանսավորել ընդդիմադիր գործիչներից մեկի հիմնած կուսակցությունը, որպեսզի վերջինս գա իշխանության և թույլատրի խաղատան բացումը՝ ինչ-որ զարտուղի ճանապարհներով կամ թեկուզ օրենք փոխելով։ 

Այսինքն՝ Թովմասյանը չի ֆինանսավորում, ասենք, Սերժ Սարգսյանի թիմին, որից ժամանակին մեդալներ էր ընդունում, իսկ իր հոբելյանին անձամբ Երրորդ նախագահն էր մասնակցում, չի աջակցում, օրինակ, նրանց առաջարկած իմպիչմենթին, չի միանում, ասենք, Սամվել Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի թիմերին, չի միանում Գագիկ Ծառուկյանին, չի խոսում, չի մտածում կորսված հայրենիքի մասին, փոխարենն զբաղված է սեփական գրպաններն էլ ավելի տռզացնելու անպատվելի գործով։ 

Առհասարակ, հիշենք նրա մուտքը քաղաքականություն 2021 թվականին։ 

Թովմասյանը եկավ իբրև ընդդիմադիր, հայտարարեց, թե՝ ընտրությունների պետք չէ գնալ, դրանք ձևական են։

2021 թվականի մայիսյան իրադարձությունների ժամանակ Թովմասյանը մի հայտարարություն էր տարածել և սպառնալից տոնայնությամբ ժամանակ տվել Ալիևին։ 

Մեջբերենք մի հատված․

«Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանության անգործությունից՝ Ադրբեջանը ցինիզմով կրկին գնում է քայլերի, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության ամբողջականության դեմ: Ադրբեջանի իշխանություններին՝ մասնավորապես Իլհամ Ալիևին, տալիս ենք ժամանակ մինչև երեկո, որպեսզի նրանք դուրս գան ՀՀ-ի տարածքից, դուրս գան իրենց խաղացած դերից, և սթափ գիտակցեն իրենց կատարած բոլոր քայլերը: Հակառակ դեպքում կօգտագործեմ իմ ներուժն ու միջազգային կապերը, որպեսզի կիրառվեն հնարավոր բոլոր միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ»:

 

 




Թե քանի միջազգային պատժամիջոց է կիրառվել Ալիևի նկատմամբ, մեզ հայտնի չէ, կամ էլ հայտնի է, որ՝ ոչ մի։ Քանի՞ կոպեկ արժեն Արտակ Թովմասյանի կապերը կամ ունեցած միլիարդները մեր երկրի համար անվտանգության համար։ 

Պատասխանը նույնն է՝ ոչ մի։ 

Ավելի հետ գնանք․ 2020-ի դեկտեմբերի 24-ին նրա արած ևս մեկ հայտարարության տեքստից հատված մեջբերենք․

«Ժողովո՛ւրդ ջան, Նիկոլն այլևս չունի իշխանություն, ֆիքսե՛ք, այս պահից ի վեր իշխանությունը պատկանում է մեզ՝ բոլորիս։ Մեկ մարդու նման ոտքի՛ կանգնենք՝ բեկում մտցնենք մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, վե՛րջ տանք տոտալ անիշխանությանը։ Թույլ չտանք` թուրք-ադրբեջանական տանդեմը, Փաշինյանի ձեռամբ, վերջնականապես լուծի իր համար պատմականորեն կնճռոտ դարձած հայկական հարցը՝ հօգուտ իրեն»։ 

Թերևս չմեկնաբանենք և միայն փոքր էքսկուրս անցկացնենք նրա ֆեյսբուքյան էջում․ նախկին հայրենասեր, Նիկոլին հեռացնող Արտակի վերջին գրառումն, օրինակ, Արցախի մասին եղել է Արցախի ամբողջական հայաթափումից առաջ՝ 2023-ի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը։ Մեկ գրառում կա Ռուբեն Վարդանյանին ձոնված, ևս մեկը՝ լղոզված ճառ հիշեցնող։ 

Վերջ։ 

Արդեն հոկտեմբերի կեսերից նա մեկընդմիշտ մոռացել է սահմանների փոքրանալու մասին, անվտանգայինխնդիրների մասին, Ալիևին «մինչև երեկո» տված ժամանակի մասին, հազարավոր  արցախցիների խնդիրների մասին և գիտե՞ք՝  ինչով է զբաղված եղել․ լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությանը խրախուսական մրցանակներ հանձնելով։ 

Ինչո՞ւ այսքան մանրամասն ներկայացրինք Արտակ Թովմասյանի «էվոլյուցիան»․ որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե ովքեր են ու ինչպիսինն են մեր երկրում հարուստ ու իբրև թե հարցեր լուծող անձինք։ Կուսակցություններ ֆինանսավորող։

Աշխարհաքաղաքական այս բարդագույն ժամանակամիջոցում, երբ մեր բարեկամ-հարևան պետությունը բառի ուղիղ իմաստով գոյության կռիվ է տալիս, տարածաշրջանը մխացող կաթսա է հիշեցնում, սրանք ու սրանց նմանները հայրենիքը մոռացած՝ խաղատուն են խաղացնում։ 

Ժողովրդի ասած՝ սրա տերն էլ հարցազրույց է տալիս՝ «Ինձ համար խոսքն ավելի բարձր արժեք ունի, քան ֆինանսը» վերնագրով։ 

Մնում է հասկանալ՝ ո՞ր խոսքն ավելի բարձր արժեք ունի ո՞ր ֆինանսից։ Ալիևին 2021-ի մայիսի 14-ին մինչև այդ երեկո տված ժամանակի մասին խո՞սքն ունի ավելի բարձր արժեք ամեն գնով կազինո բացելուց ստացված ֆինանսից․․․

 

Հ․Գ․ Արտակ Թովմասյանի կողմից կոնկրետ կուսակցությանը ֆինանսավորելու մասին մանրամասները՝ մեր հաջորդ հրապարակումներում