ԱՄՆ-ն նախատեսում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ հանդիպում անցկացնել
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպում անցկացնել Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև՝ հնարավոր հրադադարի քննարկման համար։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի աղբյուրին։
Այլ մանրամասներ չեն տրամադրվել։ Հիշեցնենք, որ Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված ԱՄՆ-Իրան-Իսրայել հրադադարից անմիջապես հետո Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին, ինչի հետևանքով կան հարյուրավոր զոհեր և հազարավոր վիրավորներ: