Թրամփը մեղադրել է Իրանին Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատշաճ կերպով չի ապահովում նավերի անցումը Հորմուզի նեղուցով։
Nա այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
«Իրանը շատ վատ աշխատանք է կատարում` Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումն ապահովելու հարցում։ Սա այն համաձայնագիրը չէ, որին մենք հասել ենք», - ասել է Թրամփը։
Հավելենք, որ մի շարք ամերիկյան պարբերականներ գրում են, որ Հորմուզի նեղուցը դեռևս շարունակում է փակ մնալ: