«Մասթերս»․ Ալկարասը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 30-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էչեւերիի հետ եւ առավելության հասավ 6:1, 4:6, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 22 րոպե։
Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկը։
Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,3 միլիոն եվրո է։ Անցած տարի տիտղոսը նվաճել է Կառլոս Ալկարասը։