Ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2026 թվականի ապրիլի 6-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստականտվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը հարկերը թաքցնելու նպատակով՝ 2020-2025 թվականների ընթացքումորպես ապակեգործ, բանվոր, փաթեթավորող, ձուլման վառարանի և թրծման հոսքագծի 56 աշխատակցից՝ յուրաքանչյուրի կողմից փաստացիամսական 90.000-180.000 ՀՀ դրամ գումարաշխատավարձ ստանալու պայմաններում,փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրվածտվյալներ է մտցրել՝ նույն աշխատակիցներիկողմից ամսական ընդամենը 50.000-70.000 ՀՀ դրամաշխատավարձ ստանալու վերաբերյալ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 11 մլն 222 հզր 728 ՀՀ դրամը վերականգնվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: