Իրանը հայտնել է, թե որքան զոհ ունի պատերազմի հետևանքով
Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդ:
Այս մասին հայտնել է երկրի Դատաբժշկական կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջադիի։
«Մենք ընտանիքներին ենք հանձնել երկրի տարածքում թշնամու հարձակումների հետևանքով զոհված ավելի քան 3000 դիակ։ Դիակների մոտ 40%-ը անհայտ էին, բայց Դատաբժշկական կազմակերպության հնարավորություններն ու ռեսուրսները օգտագործելով՝ դրանք նույնականացվել և հանձնվել են մահացածների ընտանիքներին», - ասել է նա «Միզան» լրատվական գործակալությանը։