Ի՞նչ խոստում կարող է տալ մի իշխանություն, որի ութ տարվա գործունեության հիմքում սուտն ու կեղծիքն են, պատերազմներն ու պարտությունները, զոհերն ու ավերածությունները․ Աբրահամյան
Իշխանության գլխավոր ասելիքն ու անելիքն այս ընտրական փուլում ինքնարդարացումն ու հակառակորդների վարկաբեկումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ի՞նչ խոստում կարող է տալ մի իշխանություն, որի ութ տարվա գործունեության հիմքում սուտն ու կեղծիքն են, պատերազմներն ու պարտությունները, զոհերն ու ավերածությունները:
Դրա համար էլ ողջ ջանքերը ուղղված են ընդդիմադիր ուժերին ու գործիչներին լկտիության, վիրավորանքի և զրպարտության միջոցով հարձակումների ենթարկելուն»։