ԱՄՆ-ում պնդում են, որ Լիբանանը հրադադարի մաս չի կազմում
Միացյալ Նահանգները չի բացառում Լիբանանը Իրանի հետ ժամանակավոր հրադադարի համաձայնագրում ներառելու հնարավորությունը։
Այս մասին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա կրկին նշել է, որ Իրանի հետ ներկայիս հրադադարի համաձայնագիրը չի ներառում Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցում։
«Լիբանանը հրադադարի մաս չի կազմում: Ես վստահ եմ, որ այս հարցը կքննարկվի նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի և բոլոր ներգրավված կողմերի միջև», - հայտարարել է Լիվիտը։
Սպիտակ տան խոսնակը նաև մերժել է այն ենթադրությունները, որ Իսրայելը փորձում է խաթարել Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը: