Վաշինգտոնը Թեհրանին համաձայնություն չի տվել Լիբանանին հրադադարի մեջ ներառելու համար. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև «թյուրըմբռնում» կա, և Վաշինգտոնը Թեհրանին համաձայնություն չի տվել Լիբանանին հրադադարի մեջ ներառելու համար:
Եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ը չի պահպանի հրադադարի պայմանների իր մասը:
Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերանայել Իրանի նկատմամբ իր պահանջները՝ ուրանի հարստացումը դադարեցնելու վերաբերյալ, եթե Թեհրանը դրականորեն մոտենա բանակցություններին: