Համոզիչ հաղթանակ էր. սկսելու ենք պայքարել քրեաօլիգարխիայի դեմ. Փաշինյան (տեսանյութ)Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին
ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները
Դատախազությունն ամփոփել է փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների արդյունքներըՌԴ-ն կընդլայնի ՀՀ-ից ձկան մատակարարումների սահմանափակումները, եթե առաջանան անասնաբուժական ռիսկերՆո՜ւ, ես 10 մլրդ-ը պակաս եմ ասում...պահել էի, որ ինչ-որ մի բանի համար կարող ա պետք գար. դե որ բացահայտեցիք՝ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)«Համոզիչ հաղթանակ». Մակրոնը շնորհավորել է ՓաշինյանինԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրաՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 8-ի դրությամբԻրանը հրադադարից հետո առաջին անգամ հարվածներ է հասցրել ԻսրայելինՄԻՊ-ն ամփոփում է Ազգային ժողովի ընտրությունների ընթացքի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներըՀիմա պարզ ա, չէ՞, ինչո՞ւ էին նիկոլականները «պանիխիդա» դեմքով կանգնել իրենց առաջնորդի ասուլիսի ժամանակ․ ՇարմազանովՀունիսի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է 619 ահազանգ (տեսանյութ)
ՔՊ-ին չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար․ Արփինե Հովհաննիսյան
Իսրայելը հրթիռային հարձակում է սկսել ամբողջ Լիբանանի տարածքումՀետընտրական զարգացումներ լինելու են... Հայկ ՄարտիրոսյանՈր ուժը քանի պատգամավոր կունենա՝ եթե ընդդիմությունը վերցնի մանդատներըԿԸՀ–ն վերջապես ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքներըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ևս ժամանակից շուտ շնորհավորեց Նիկոլ ՓաշինյանինՆախնական տվյալների ամփոփումը չի ավարտվել. մշակվել է 1.437.612 քվեն, որի արդյունքում ՔՊ-ի ձայները իջել են 49.82 %. ԿԸՀ նախագահԳիշերային կլոունադան տեսան բոլորը... սպասենք. Մհեր Մկրտչյան
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները․ Իոաննիսյան
Գործողները ունեն դրված խնդիր` ամեն գնով հաղթանակ հռչակել. Տիգրան ԱբրահամյանԳորիս-Կապան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դիՎրաստանի վարչապետը ևս ժամանակից շուտ շնորհավորել է ՓաշինյանինՓաշինյանի հայտարարությունը ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն է. Արման Թաթոյան«Սա հաղթած թիմի տեսք չի… Երևում է, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել». Լևոն ԶուրաբյանԿԸՀ-ն ամփոփել է 110 տեղամասի արդյունքներըԵրևանում հնչել են կրակոցներ․ կա վիրավորԸնտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ՝ Վայոց ձորում. Հակակոռուպցիոն կոմիտեԿիրանցում ՔՊ-ն ստացել է 55,4 տոկոս, Բերքաբերում՝ 75.31 տոկոս, Ծաղկավանում՝ 81,5 ձայնԱրձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըՍալոմե Զուրաբիշվիլին շտապել է շնորհավորել ՓաշինյանինԵրևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել էԴանակահարություն` 8/24 տեղամասի հարակից տարածքում. «Ականատես»Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր ստացվել է 425 հաղորդում. ԴատախազությունԳյումրի քաղաքի 31|03 ընտրատեղամասում կտրոնների թվի անհամապատասխանություն կաՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ, որը կազմում է ընտրողների 58.97 %–ը Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ«Վարդաշեն» ՔԿՀ-ում ընտրության արդյունքներով առավելագույն ձայները ստացել է «Ուժեղ Հայաստան»-ըՔվեարկությունն ավարտվեց. ընտրատեղամասերի դռները փակվեցինԸնտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է. դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի․ ՀԱԿ հայտարարությունԸնտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Վարչական ռեսուրսն օգտագործվում է աննախադեպ չափերով». Ավետիս ԱռաքելյանՄենք հաղթում ենք այս ընտրությունները, անպայման քվեարկեք․ Թաթոյանժամը 20:00-ից դռները փակվում են նոր եկող ընտրողների համար․ ԻրավաբանԻ՞նչ անել, եթե մինչև ժամը 20:00-ը չեք հասցրել քվեարկել, բայց արդեն ֆիզիկապես գտնվում եք ընտրատեղամասումԴուք իրավունք ունեք մնալ ընտրատեղամասում մինչև ձեր հերթը հասնի և ազատորեն կատարեք ձեր ընտրությունը

Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան

168.am-ին տված հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է հիմնական ուղերձները համագումարից առաջ։

- Վաղը կայանալու է ԲՀԿ համագումարը, նախընտրական այս փուլում քաղաքական ուժերը ձևավորում են թիմեր և հիմնական ուղերձները հղում հասարակությանը։ Ձեր հիմնական ուղերձներից է երաշխավորված խաղաղությունը։ Իսկ իշխանություններն ընդդիմադիր բոլոր ուժերին մեղադրում են պատերազմի կուսակցություն լինելու մեջ։

- Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր սկզբունքային մոտեցումը. Հայաստանին պետք է երկարաժամկետ խաղաղություն, որը կախված չէ դատարկ խոսքերից կամ հակառակորդի կամքից։ Մեզ պետք է պատերազմի դուռը վերջնականապես փակել։ Հայաստանին երաշխավորված խաղաղություն է պետք՝ պետության ուժի, գործող անվտանգության համակարգի և հստակ փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված։ Խաղաղություն, որտեղ Հայաստանը խոցելի չէ, որտեղ մեր սահմանները պաշտպանված են, և որտեղ մարդիկ վստահ են ապագայի նկատմամբ։

Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում։

Միայն համերաշխ, ամուր պետությունը կարող է ապահովել երկարատև խաղաղություն։ Եվ հենց այդպիսի խաղաղություն ենք մենք կառուցելու՝ միջազգային իրական երաշխիքների վրա։

- Նաև ասում են, որ այս ընտրություններով որոշվելու է Հայաստանի արտաքին վեկտորը։ Դուք համամի՞տ եք։

- Այս ընտրությունները ներհայաստանյան ընտրություններ են, դրանք նախ որոշելու են Հայաստանի ներքին կյանքը։

Օգտվելով առիթից, սակայն, ես դիմում եմ մեր միջազգային գործընկերներին։ Իմ գլխավորած ուժի հաջողության դեպքում Հայաստանը բաց է լինելու համագործակցության համար։

Մենք պատրաստ ենք երկխոսության։ Մենք պատրաստ ենք ազնիվ գործընկերության։ Տարածաշրջանի կտրվածքով մենք հանդես ենք գալիս հարևանների հետ երկխոսության շարունակման, բոլոր բարդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու հստակ դիրքորոշմամբ։

Կա մի սկզբունք, սակայն, որը քննարկման ենթակա չէ. Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանի ժողովուրդը։ Ընտրությունները աշխարհաքաղաքականության գործիք չեն։ Մեզ մեր հասարակության ներսում դրսից միջնորդներ պետք չեն։

Մենք մերժում ենք հայ հասարակությունը ճամբարների բաժանելու վտանգավոր քաղաքականությունը։ Ռուսամետներ, արևմտամետներ՝ նման բաժանումները միայն կոտրում են մեր հասարակության ողնաշարը։ Մեզ միասնական, ամուր ողնաշար է պետք, հատկապես՝ հիմա։ Մենք մեր հասարակության ներսում բոլոր բաժանված, պառակտված խմբերին պիտի միավորենք, կամուրջներ կապենք մարդկանց միջև։ Մեր թիմի կարևոր խնդիրներից մեկը հենց դա է լինելու։

Ես կցանկանայի առանձին անդրադառնալ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Մենք անցել ենք բարդ փուլ և արել ենք համապատասխան եզրակացություններ։

Հայաստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ ամուր, ազնիվ և արդյունավետ ռազմավարական հարաբերություններ։ Մենք կվերակառուցենք մեր դաշինքը, այն կներառի իրական պարտավորություններ և փոխադարձ պատասխանատվություն։ Մենք կստեղծենք անվտանգության այնպիսի համակարգ, որտեղ Հայաստանը ոչ թե թույլ օղակ է, այլ՝ արժեքավոր և անհրաժեշտ գործընկեր։ Դա բխում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի շահերից։

Հիմա խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին։ Ուզում եմ հասկանալ՝ գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում։ Հասարակ մարդիկ պատկերացնում են ու շատ են անհանգստանում։ Մարդիկ դեռ չեն մոռացել 90-ականների սկիզբը, երբ տնտեսությունը փլուզվեց, ու մենք զրոյից սկսեցինք կառուցել ամեն ինչ։

Մարդիկ տարիներով գործ են դրել, բիզնես են անում, վերջապես սկսել են եկամուտ ստանալ, հիմա էդ ամենը կարող է ուղղակի փոշիանալ։ Մեր ապրանքների մեծ մասը ԵԱՏՄ շուկա է արտահանվում։ Որ դուրս եք գալիս, բա որտե՞ղ է վաճառելու, ո՞ւր է արտահանվելու։ Հո սիրուն խոսքեր ասելով չի՞։ Եվրամիությունը մեր լավ գործընկերն է ու ավելի լավը դեռ պիտի դառնա, բայց մեզ անդամակցելու ո´չ հրավիրել են, ո´չ էլ սպասում են։ Սա հո խաղ չի՞, որ ռիսկի տակ են դնում մեր ժողովրդի բարեկեցությունը, մեր երկրի ապագան։

- Խոսեցիք ներքին կյանքի մասին։ Դա ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս եք պատկերացնում փոփոխությունը։ Ինչո՞վ է տարբերվում այսօրվա ներքին քաղաքականությունից։

- Տարբերվում է առաջին հերթին նպատակներով։ Այսօր երբ նայում ես, թե ինչ է կատարվում մեր երկրի, մեր հասարակության ներսում, էնպիսի տպավորություն է, թե հատուկ ուզում են՝ մարդիկ միմյանց թշնամի լինեն, բաժանվեն փակ, թշնամական խմբերի, իրար ատեն։ Մենք բոլորս կարող ենք հազար հարցում տարբեր կարծիք ունենալ, տարբեր մոտեցումներ։ Ու դա շատ լավ է, որովհետև էդ կարծիքներով պիտի կիսվենք, պիտի իրար լսենք, որ ընտրենք ճիշտ ճանապարհը։

Տարբեր կարծիք ունեցողը հո թշնամի՞ չի։ Բայց դարձնում են թշնամի։ Մեր նպատակը պիտի լինի այ հենց դա´ փոխելը։ Մթնոլորտը պիտի փոխենք, որ մարդիկ ձգտեն իրար օգնել, իրար մասին հոգ տանել, մեր երկրի դժվարությունները միասին հաղթահարել, որ մեր երկիրն ամուր լինի ներսից։