Վարդան Ղուկասյան-Ստեփան Դեմիրճյան համագործակցության առաջարկությունն ընդունված է
ԴՕԿ Կուսակցության շտաբի պետ, փաստաբան' Լևոն Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Վարդան Ղուկասյան-Ստեփան Դեմիրճյան համագործակցության առաջարկությունն ընդունված է։
«Կարևորվում է, որ բացառապես միասնական ջանքերով, անկախ կուսակցական պատկանելիությունից, պետք է վեր դասել պետական շահը։
Միայն այդ ճանապարհով է հնարավոր կերտել օրենքի դիկտատուրայի ուժով, իրավունքի գերակայությամբ, ազգային արժանապատվությամբ առաջնորդվող Արևային Հայաստան»,-գրել է Լևոն Բաղդասարյանը։