Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներՆեթանյահուն պատրաստ է հանուն միասնության կառավարության Այզենկոտի հետ փոխատեղմամբ երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնըՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացուԴենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
Մամուլ

«Հրապարակ»․ Եթե գազն անգամ 250 դոլար դառնա, մեր տնտեսությունն ամբողջությամբ կքանդվի

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն է:


- Ռուսաստան կատարած այցից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է Ռուսաստանի նախագահին պատասխանել Իլհամ Ալիեւի եւ Ալեն Սիմոնյանի շուրթերով: Ալիեւը նոտա հղեց Պուտինին, թե չխոսեք Արցախի մասին, Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ եթե Հայաստանում գազի սակագինը բարձրանա, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից: Ըստ Ձեզ` ի՞նչ հետեւանքներ կունենա այս ամենը:

- Սկսենք նրանից, թե ինչու կայացավ այդ այցը: Նիկոլն ինքն է խնդրել, որ այդ հանդիպումը կայանա: Նա, հավանաբար, հույս ուներ, որ այս անգամ էլ կասի` Վլադիմիր Վլադիմիրովիչ, մեզ մոտ ամեն ինչ լավ է, Պուտինն էլ կպատասխանի` լավ է, որ ամեն ինչ լավ է, եւ Փաշինյանը ցույց կտա, որ իրեն նաեւ Ռուսաստանն է հանդուրժում, քանի որ ինքն ամենաուժեղ ղեկավարն է, որն իրավունք ունի նման քաղաքականություն վարելու: Մի տեղ հակառուսականություն տարածելու եւ հետո էլ ցույց տա, որ, տեսեք, ես կարողանում եմ Ռուսաստանի հետ լեզու գտնել: Այս անգամ նրա մոտ դա չստացվեց: Չստացվեց, որովհետեւ դիվանագիտական տեսանկյունից աննախադեպ բան տեղի ունեցավ: Նման այցերի ժամանակ փակ նիստերի ժամանակ են խոսում խնդրահարույց հարցերի մասին եւ, առհասարակ, դժգոհություններ հայտնում միմյանց, բայց այս անգամ բանը հասավ նրան, որ այդ մասին խոսվեց հրապարակավ, իսկ դա նշանակում է, որ, ինչպես ժողովուրդն է ասում` դանակը հասել էր ոսկորին: Թե որքանով էր անհրաժեշտ այս փուլում, դա այլ հարց է: Դաշնակից երկրների փոխհարաբերությունները պետք է պարզաբանվեն, սակայն սա այլ թեմա է: Ինչ վերաբերում է այս մարդկանց կեցվածքին, ապա ինձ մոտ տպավորություն է, որ կարկատաններով քայլող մարդիկ են հայտնվել իշխանության գլխին, մինչդեռ նման մարդիկ առաջներում հասկանում էին, որ իրենք ինչ-որ մի բանում չեն հաջողել: Հասարակությունը եւ պետությունը առաջներում կարեկցում էին նման մարդկանց, իսկ այժմ այդ տեսակի մարդիկ, ցավոք, իշխանության մաս են դարձել, եւ իրենց թվում է, որ հավերժ են իրենք: Այն, ինչ անում են այսօրվա իշխանությունները, լկտի քաղաքականության նշան է: Եթե դու անդադար քծնում ես Ալիեւին, Էրդողանին, որոնք ոչ մի աղերս չունեն հայկական շահի հետ, իսկ հետո մեր կենսունակությունն ապահովող Ռուսաստանին, որտեղից միլիոնավոր տրանսֆերտներ են գալիս Հայաստան, ի դեպ` սխալ թվեր են ասում, պնդում են, որ խոսքը մի քանի հարյուր միլիոն տրանսֆերտի մասին է, սակայն իրականում միլիարդների է այն հասնում: Ահռելի գումար է մտնում ՌԴ-ից Հայաստան, բազմաթիվ ընտանիքներ իրենց գոյությունն ապահովում են այդ փողերով: Ինչ վերաբերում է քաղաքականության էությանը, ապա ինձ համար, մեր կուսակցության համար միանշանակ է, որ այս ամենը ծրագրված է: Ամեն բան անելու են, որ Հայաստանի Հանրապետությունից միայն անունը մնա, իսկ էությունը չլինի: Սա հետեւողական աշխատանք է, որն անում է այս տղան, որն իրեն դեռ խմբագիր է կարծում: Նա չի հաշտվում այն մտքի հետ, որ Հայաստանը կարող է հնարավոր զարգացում եւ հաջողություններ ունենալ: Նա անում է այն, ինչ ցուցադրական է, սակայն խորքային քաղաքականության տեսանկյունից ավերում է մեր պետությունը, պառակտում է մեր ազգը…. ինձ համար այս ամենը հասկանալի է, հուսանք, որ ուղիղ 2 ամսից կգա այս ամենի վերջը, իսկ եթե անգամ 2 ամսից չգա, ապա այն անպայման լինելու է: Ժողովուրդը չի հարմարվելու այս խայտառակության հետ: Ռուսաստանի կողմից այժմ իրողություն է ֆիքսվում, այստեղ չկա սպառնալիք: Եթե Հայաստանն այլ ճանապարհով գնա, ապա իրավիճակը, բնականաբար, կփոխվի: Այս մարդը Պուտինի աչքերի մեջ նայելով ասում է` երբ հարկ կհամարենք, այդ ժամանակ էլ կորոշենք, թե որ ուղղությամբ ենք շարժվում: Պատկերացրեք մի իրավիճակ. ձեր մտերիմ ընկերը կանգնի ասի` ավելի շահավետ ընկեր եմ փնտրում, եթե գտա, գնալու եմ նրա հետ, քեզ մենակ թողնելով: Պարզ չէ՞, որ նման պարագայում ցանկացած ադեկվատ մարդ իր գործողությունների ընթացքը կփոխի, կփոխի իր վերաբերմունքն ու անելիքները:

- Հնարավո՞ր է այս ամենի ֆոնին գազի գինը Հայաստանում շեշտակի թանկանա:

- Ամեն ինչ հնարավոր է: 177,5 դոլարը ցածր գին է այսօրվա դրությամբ: Հայաստանի համար անգամ 250-ը մեծ թիվ կարող է լինել: Այն ամբողջապես մեր տնտեսությունը կքանդի: Եթե հույսները դրել են, որ Ադրբեջանը կփոխարինի Ռուսաստանին, ապա եկեք չմոռանանք, որ թշնամի պետությունը երբեք չի կարող Հայաստանի զարգացմամբ շահագրգիռ լինել: Ի դեպ, Ադրբեջանը սկզբում կարող է էժան գին առաջարկել, հետո այն մի քանի անգամ թանկացնել: Էլ չեմ ասում, որ Ադրբեջանի օգտագործած խողովակում կա ղազախական եւ ռուսական գազ: Այդ պարագայում ես չեմ կարծում, թե մյուս գործընկերները կարող են թույլ տալ, որ էժան գներով Հայաստանին գազ վաճառվի: Այնպես որ, սրանք այնպիսի խնդիրներ են, որոնք այս լոպպազներին հասանելի չեն: Չգիտեմ, թե սրանց լոպպազությունը որտեղից է գալիս: Լկտի են ու լոպպազ, քուչի տղերքի վարքագիծ է, որոնք կարող են միայն տեռորի ենթարկման խմբակ ստեղծել, ուրիշ ոչինչ, իսկ այդ ամենը կանխարգելելը շատ հեշտ է: