Ադրբեջանն անտուններով է բնակեցնում օկուպացված Մարտակերտ քաղաքը
Ադրբեջանն օկուպացված Արցախի Մարտակերտ քաղաք է ուղարկել բնակվելու անտունների նոր խմբաքանակ:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այս փուլում Մարտակերտ է ուղարկվել բնակվելու 33 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 142 մարդ։
Մարտակերտ ուղարկված ընտանիքները նախկինում ժամանակավորապես տեղավորվել են հանրապետության տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։