Հունգարիան օկուպացված Արցախում շենքեր է կառուցում
Հունգարիան 30 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել օկուպացված Արցախի Մեխակավանի գյուղերից մեկի վերականգնողական աշխատանքների համար։
Այս մասին նշված է Ադրբեջանի նախարարների կաբինետի 2025 թվականի զեկույցում։
Փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը և Հունգարիայի օգնության գործակալությունը ստորագրել են հաստատման նամակ՝ բնակելի շենքերի վերակառուցման նախագծի համար:
Փաստաթուղթը հաստատվել է Նախարարների կաբինետի կողմից։