Մինսկի խմբի համանախագահները ասուլիս են տալիս
Այս պահին ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ասուլիսը:
Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ ԱԳՆ-ի դիմաց հարյուրավոր ցուցարարներ նրանց դիմավորել են սուլոցներով ու ադրբեջանական ագրեսիայի դեմ ուղղված կոչերով:
Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում միջազգային հանրության անտարբերության, Մինսկի խմբի համնախագահների կողմից ոչ հասցեական գնահատականների դեմ, ինչպես նաեւ պահանջել են Արցախը ներգրավվել՝ որպես բանակցային կողմ:
Ցուցարարների ձեռքին եղել են հայերեն, ռուսերեն եւ անգլերեն պաստառներ` «Ղարաբաղը մերն է» եւ «Recognize Artsakh», «Stop terrօrism», «Ալիեւ մարդասպան», «Ղարաբաղն անկախ է», «Մենք ենք Արցախը» գրառմամբ: