Իրանը ռմբակոծում է Սաուդյան Արաբիան
Իրանական հրթիռները հարվածել են Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Ջուբեյլ քաղաքին։
Իրանական աղբյուրները հայտնում են, որ հարձակումը խոշոր հրդեհ է առաջացրել։
Ջուբեյլը Մերձավոր Արևելքի ամենամեծ արդյունաբերական կենտրոնն է, որտեղ գտնվում են տարածաշրջանի հիմնական նավթաքիմիական և էներգետիկ օբյեկտները։
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել նաև Սաուդյան Արաբիայի Ջիդդայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ, հայտնում են իրանական աղբյուրները։