Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար
Սուրբ Զատկի օրը Հռոմի Պապ Լևոն XIV-ը Վատիկանում գլխավորել է «Երկնքի թագուհու» աղոթքը և դիմել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ նրանց կոչ անելով անդադար աղոթել խաղաղության համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
«Կարևոր է, որ խաչելությունից հետո Հիսուսի հարությունից բխող հույսի ուղերձը հասնի ճնշվածներին», – ասել է Լևոն XIV Պապը։
Սուրբ Հայրը կոչ է արել, որ «Բարի լուրը հասնի նրանց, ովքեր այսօր ամենաշատն են տառապում պատմությունը փչացնող և խղճմտանքը խաթարող չարիքից»։