Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Մենք այսօր սպորտի ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ քայլեր ենք անում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել է Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ:

Մինչ պարգևատրման արարողությունը, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին Սպորտի միջազգային օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այն մարզիկներին, ովքեր ջանք չեն խնայել Հայաստանի Հանրապետությունը տարբեր մրցահրթակներում պատշաճ ներկայացնելու համար:

«Բյուջետային թվերն այդ մասին խոսում են. փորձում ենք ավելի ու ավելի մեծ աջակցություն ցուցաբերել մեր սպորտին, բայց նաև այդ ցուցաբերած աջակցության արդյունքները վերլուծելով՝ ամրապնդվել է մեր այն եզրակացությունը, որ սպորտի ինստիտուցիոնալացումն այն կարևոր խորքային քայլն է, որ պետք է անենք առկա ընթացիկ հաջողություններն ամրապնդելու և նոր ամբիցիաներ մեր սպորտի համար ձևակերպելու իմաստով։ Մենք այսօր սպորտի ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ քայլեր ենք անում»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ամեն ինչ սկսվել է պարզ ծրագրերից, իսկ այժմ իրականացվում են լուրջ խորքային նախագծեր. «Օրինակ, Երևանում հիմա կառուցման ընթացքում է, ավարտական փուլում է Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շինարարությունը շատ մեծ տեմպերով ընթանում է, վերջերս Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի շինարարության հետ կապված անհրաժեշտ որոշումները կայացրեցինք, Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումն է ընթանում:

Մենք հիմա Նազիկ Ավդալյանի հետ համատեղ նախագիծ ենք սկսում կրկին Շիրակի մարզում, Լոռու մարզում մեկնարկում ենք Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոցի կառուցումը, Յուրի Սարգսյանի անվան մարզադպրոցի կառուցումը, Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցի կառուցումը, Արագածոտնի մարզում մեկնարկում ենք Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցի կառուցումը, Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցն արդեն հաջողությամբ գործում է: Այս նախագծերը շատ կարևոր ենք համարում, քանի որ սպորտի ոլորտում ձևավորած արժեքները տրանսֆորմացնում ենք ավելի ինստիտուցիոնալ և ավելի նյութական արժեքների»,- շարունակել է երկրի ղեկավարը։

Փաշինյանը խոսել է նաև «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հետ համատեղ Երևանում իրականացվող նախագծի մասին և նշել, որ գաղափար կա այդ նախագիծն ընդլայնել նաև մարզերում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իջևան, Երևան, Վանաձոր քաղաքներում և Ակադեմիական քաղաքում ստադիոնների կառուցում է նախատեսվում։

«Շատ կարևոր է արձանագրել, որ սպորտի առումով էական նշանակություն ունի 300 դպրոցի ծրագիրը, որովհետև մենք արձանագրել ենք, որ դպրոց ասելով՝ պետք է հասկանանք մի կառույց, մի տարածք, որտեղ պարտադիր կա ֆիզկուլտուրայի մարզադահլիճ և բացօթյա մարզահրապարակ»,- ասել է վարչապետ Փաշինյանը և ընդգծել, որ Հանրապետությունում 25 դպրոցում ֆիզկուլտուրայի դահլիճների կառուցման աշխատանքներ են ձեռնարկվել, իսկ 300 նորակառույց դպրոցների պարագայում ֆիզկուլտուրայի՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխանող դահլիճը և բաց մարզահրապարակները պարտադիր պայման են:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախընտրական ծրագրում արդեն իսկ ներառվել է ըստ անհրաժեշտության մարզադպրոցների և արվեստի դպրոցների կառուցումը: Նախաձեռնվում են նաև 100 կոմբինացված մարզահրապարակների կառուցումը տարբեր համայնքներում, որոնք կներառեն առնվազն ֆուտզալի, ֆուտբոլի և բասկետբոլի հրապարակի կարողություններ: «Բայց նաև ես խոստացել եմ, և արդեն այդ որոշումը կայացրել ենք, որ առաջիկայում ֆուտզալի Հայաստանի հավաքականի անվան մարզադպրոց կկառուցենք մեր ֆուտզալի հավաքականի այդ պատմական նվաճումն ամրագրելու և նաև այս պահն օգտագործելու համար, որպեսզի մարզաձևն ավելի ինստիտուցիոնալ ձևով ավելի մասսայական դարձնենք Հայաստանի Հանրապետությունում»։

Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնություններին. «Մենք արդեն մի քանի շատ հաջող Եվրոպայի առաջնություններ ենք իրականացրել՝ բռնցքամարտ, ծանրամարտ, հրաձգություն, սամբոյի աշխարհի առաջնություն է տեղի ունեցել: Առաջիկայում կլինեն նորություններ, երբ նաև հեծանվավազքի միջազգային մրցաշարերի օրացույցում կունենանք մեր տեղը և միջազգային հեղինակավոր մրցաշարերից մեկը Հայաստանի Հանրապետությունում մրցափուլ կիրականացնի: Առաջիկայում Արախնոֆոբիայի խաղերն են, Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է նախատեսվում, Ծանրամարտի աշխարհի առաջնությունն է նախատեսվում Հայաստանի Հանրապետությունում անցկացնել»:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այնուամենայնիվ, ամենակարևոր արձանագրումն այսօր այն է, որ երեխաները, որոնք գնալով ավելի ու ավելի շատ են զբաղվում սպորտով՝ ամենաշատը ներշնչվում են այս դահլիճում ներկա մարզիկներից: «Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այդ ներշնչանքի համար, որ նրանք հաղորդում են մեր երիտասարդներին և ընդհանրապես՝ մեզ բոլորիս: Այսօրվա միջոցառումը մեծ պատիվ է մեզ համար: Մենք ուզում ենք հարգանքի տուրք մատուցել, գնահատանքի տուրք մատուցել մեր բոլոր այն մարզիկներին, ովքեր 2025 թվականին կամ նախորդ մարզական տարում, որի ամփոփումը անում ենք այսօր՝ Սպորտի միջազգային օրը, ի վերջո իրենց հաջողություններով մեծացրել են, ամրացրել են Հայաստանի Հանրապետության մարզական վարկանիշը և, իհարկե, բերկրանքի, ուրախության և երջանկության ու հպարտության աննկարագրելի պահեր են նվիրել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և բոլոր հայերին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում հետևել են մեր մարզիկների ելույթներին, հպարտացել այդ ելույթներով։

Կրկին ուզում եմ շնորհակալությունս և գնահատանքի խոսքերս ասել բոլոր մարզիկներին, բոլոր մարզիչներին, բոլոր ֆեդերացիաներին, բոլոր այն մարդկանց, ովքեր կոնկրետ ներդրում են ունեցել, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, ովքեր իրենց ֆիզիկական և էմոցիոնալ ուժը ներդնում են հանուն Հայաստանի Հանրապետության, որովհետև սպորտային կյանքի ամենամեծ խորհրդանիշը, ի վերջո, այն է, ինչից մենք սկսեցինք այսօրվա մեր միջոցառումը. երբ հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը և բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Դա այն կարևոր նպատակն է, որը մենք, ըստ էության, հետապնդում ենք բոլոր ոլորտներում, բայց հատկապես՝ սպորտն այդ պրոցեսը շատ ավելի տեսանելի, շատ ավելի գնահատելի, շատ ավելի էմոցիոնալ է դարձնում, և այդ էմոցիաներն անգնահատելի են»,– ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս տեմպը ոչ միայն չի դանդաղեցնելու, այլև ընդհակառակը՝ ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու:

Սպորտին ուղղված ֆինանսավորման քառապատկման առիթով երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր մարդկանց, բոլոր քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն են դուրս են գրում և բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն են պահանջում, որովհետև այդ քառապատկված ֆինանսավորումը ձևավորվում է այդ մարդկանց ջանքի արդյունքում:

Մրցույթի 11 անվանակարգերում հաղթող ճանաչվածները պարգևատրվել են 6,250.000 դրամով և հուշանվերով: Մրցանակակիրներին պարգևները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ այդմ՝ «Լավագույն մարզիկներ» անվանակարգում մրցանակակիրներն են՝ Վարազդատ Լալայանը (ծանրամարտ), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ըմբշամարտ), «Լավագույն կին մարզիկ» անվանակարգում՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (ծանրամարտ), «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»՝ Սարգիս Սարգսյանը (շախմատ), «Լավագույն թիմ»՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը, «Լավագույն երիտասարդ մարզիկ»՝ Գասպար Տերտերյանը (հունահռոմեական ըմբշամարտ), «Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն»՝ Սուրեն Հարությունյանը (կարատե), «Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ»՝ Համլետ Մանուկյանը (սպորտային մարմնամարզություն), «Լավագույն մարզիչ»՝ Փաշիկ Ալավերդյանը (ծանրամարտ), «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել կարատեի աշխարհի առաջնությունում անկախ Հայաստանի առաջին բրոնզե մեդալը նվաճած Սուրեն Հարությունյանը:

***

Սպորտի միջազգային օրվա առիթով «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետության ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, հայոց պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: