Բելառուսի ՊՆ Նախարարը ՀԱՊԿ քարտուղարի հետ քննարկել է սպասվող լայնամասշտաբ զորավարժությունները
Մինսկում կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հանդիպումը Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ: Կողմերը հանգամանալից քննարկել են միջազգային հարցերի լայն շրջանակ՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ամրապնդման հետ կապված խնդիրների համատեքստում:
Տաալաթբեկ Մասադիկովը տեղեկացրել է ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի որոշումների և Ռուսաստանի նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունների իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի, այդ թվում՝ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման մասին: Գլխավոր քարտուղարը խոսել է նաև տարվա երկրորդ կեսին նախատեսված «Անխախտ եղբայրություն», «Փոխգործակցություն» լայնամասշտաբ համատեղ զորավարժությունների շարքի, ինչպես նաև անցկացվող նախապատրաստական շտաբային միջոցառումների մասին: