ԱՄՆ-ն հավանաբար օդաչուի փրկության գործողության թիկունքում փորձել է գողանալ Սպահանի հարստացված ուրանը. Իսմայիլ Բաղայի
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիի խոսքով՝ Իրանի տարածքում խոցված F-15E կործանիչի օդաչուների փրկարարական գործողության ժամանակ Միացյալ Նահանգները, հնարավոր է, մտադիր է եղել Սպահանի օբյեկտից գողանալ իրանական հարստացված ուրան։
«Իրանի օդային տարածքը խախտած ԱՄՆ գործողության վերաբերյալ հարցերն ու անորոշությունները շարունակվում են։ Օդաչուի ենթադրյալ թաքստոցը Կոհգիլույե և Բոյեր Ահմադ նահանգներն էին։
Հարավային Սպահանում գտնվող այն կետը, որտեղ վայրէջք է կատարել ամերիկյան ինքնաթիռը, գտնվում էր այս վայրից զգալի հեռավորության վրա, ուստի կա հավանականություն, որ գործողությունը եղել է իրանական ուրանը գողանալուն ուղղված շեղող մարտավարություն», - նրա խոսքերը մեջբերել է Իրանի պետական հեռարձակողը։
Ավելի վաղ NBC News-ը հաղորդել էր, որ Իրանի տարածքում խոցված F-15E կործանիչի անձնակազմի երկրորդ անդամի փրկությունը մեծ մասամբ հնարավոր է դարձել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից իրականացված ապատեղեկատվական արշավի շնորհիվ։