Իրանում հայտնում են, որ ունեն պահեստային այնքան զենքեր և հրթիռներ, որ կարող են պատերազմել մի քանի տարի շարունակ
Իրանի զինված ուժերը հրթիռների կամ այլ ռազմավարական ռեսուրսների պակաս չեն զգա, նույնիսկ եթե տարածաշրջանում զինված հակամարտությունը տևի մի քանի տարի։
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Ալաեդդին Բորուջերդին։
«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն ամիսներ կամ նույնիսկ տարիներ, Իրանը որևէ դժվարության չի հանդիպի իր հրթիռային զինանոցի կամ ռազմավարական ներուժի հետ կապված», - ընդգծել է իրանցի խորհրդարանականը։
Ըստ նրա՝ ամերիկյան կողմը, բախվելով իրական զինված ուժերի պաշտպանական ներուժին, պարտություն կրեց՝ չնայած իր ժամանակակից զենքին: