Տարոն Մարգարյանը չի տխրում, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու
Ընդհանրապես չեմ տխրում, որ չեմ լինի հաջորդ խորհրդարանում. Դուք տեսաք, որ Հանրապետական կուսակցությունն իր որոշումը կայացրեց, և մենք ենթարկվում ենք մեր կուսակցությանը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4–ին, ՀՀԿ համագումարի ավարտին միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը։
«Իսկ մնացած ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք պայքարում են ընտրություններով, մենք մեր աջակցությունն ենք հայտնում»,–ասաց նա։
Տարոն Մարգարյանը չպատասխանեց հարցին, թե ինքն անձամբ իր ձայնը որ քաղաքական ուժին է տալու։