Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արխիվ

Մենք բուշլատով հաղթեցինք, դուք մեզ կոստյումով չդավաճանեք

Մենք բուշլատով հաղթեցինք, դուք մեզ կոստյումով չդավաճանեք:

Ցավոք կոստյումավորներն այսօր իրենց խոսքերով ու նաև որոշ արարքներով ստրկամիտ դավաՃանից ոչնչով չեն տարբերվում:

Համացանցում կարդում եմ, թե ինչպես Արմավիրի առաջին ատյանի դատարանը Ղևոնդ Պապոյանի թեթև ձեռքով, ապօրինի դատավճիռ է կայացրել. և դեռ ավելին` դատական վերջնագիր ուղարկել՝ գրոշների արժողությամբ խարխուլ տունը լքելու այն քաղաքացուն, ով 90-ականների պատերազմի բովով անցած` տուն է կորցրել. և դեռ ավելին՝ երկու տղաներից մեկն այսօր Ջեբրաիլի առաջնագծում է, իսկ մյուսը՝ Մատաղիսի դիրքերում:

Մենք բուշլատով հաղթեցինք, դուք մեզ կոստյումով չդավաճանեք:

Սա այսօր ուղղված է ԴԱՀԿ-ն ղեկավարող միլիոնատեր գեներալ Միհրան Պողոսյանին, ու նրա ենթակա ստորաբաժանումներին, որոնց աշխատողներն իրենց ձեռքը մտցրել են առաջնագիծը պահող հերոս զինվորի խարխուլ տունը: Հերիք է բռնագրավեք երեկ և այսօր այս հողը արյան գնով պահողների ունեցածն ու չունեցածը: Ձեր ու ձեր տղերքի տեղը հիմա սահմանն է, բռնագրավելուց էլ լավ եք, մի քանի բան հաջողացրեք թուրքից բռնագրավեք:

Մենք բուշլատով հաղթեցինք, դուք մեզ կոստյումով չդավաճանեք:

Այն, որ Հայաստանի կոստյումավորները այս 20 տարիների ընթացքում մեզ դավաճանել ու խաբել են, պարզ դարձավ ապրիլի մեկից մինչ օրս իրար հաջորդած իրադարձություններով: Այս տարիներին, երբ ազգի տղամարդկային մեծ ներուժը 94-ի հաղթանակը կերտելուց հետո այստեղ էր թողել իր երեխաներին ու ընտանիքներին և մեկնել արտագնա աշխատանքի մի կտոր հացի համար` մի պարզ գիտակցում էր ունեցել. ընտանիքի հոգսը չթողնենք պետության վրա, որ կոստյումավորները այստեղ ներսում տնտեսություն զարգացնեն և այսօրվա 18 տարեկանի ոգով ամրացված բանակը ժամանակակից տեխնոլոգիաներով ամրացնեն: Բայց կոստյումավորները պարզվում է ոչ մեկն են արել ու ոչ էլ մյուսը: Եվ արտագրնա աշխատանքից վերադարձած հայրերը այսօր գալիս են իրենց մարտիրրոսված զավակներին հողին հանձնելու:

Մենք բուշլատով հաղթեցինք, դուք մեզ կոստյումով չդավաճանեք:

Տնտեսագիտական հաշվարկներով այս 10-ը տարիների ընթացքում Հայաստանից անօրինական 9,5 միլիարդ դոլլար է դուրս եկել, ոըր կարող էր նպատակին ծառայելու դեպքում Հայաստանին սեփական ոտքեր ունեցող տնտեսություն տալ: Բայց քանի որ այս կոստյումավորները տառապում են ստրկամտությամբ և սիրում են միայն իրենց սեփական փողն ու փորը` մենք ունենք այն, ինչ ունենք. տանջված բայց հրաշք ժողովուրդ, որը վտանգի պահին ինքնակազմակերպվել գիտի ու սահմանը պահող իր զավակի կողքին կանգնել գիտի:

Մենք բուշլատով հաղթեցինք, դուք մեզ կոստյումով չդավաճանեք:

Սա այսօր ասվում է, վաղը պահանջ է դառնալու` պարոնա’յք կոստյումավորներ: