Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներՆեթանյահուն պատրաստ է հանուն միասնության կառավարության Այզենկոտի հետ փոխատեղմամբ երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնըՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացուԴենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
Մամուլ

Փաշինյանը հիմար վիճակի մեջ է դնում իր արևմտյան գործընկերներին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Համաձայնեք, որ դժվար է ավելի դիպուկ ու «գեղարվեստական» բնորոշել այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական ճակատում: Տեսեք, Փաշինյանը մեկնում է Ռուսաստան, հանդիպում ՌԴ նախագահ Պուտինի հետ և կիսաարդարանալու տոնով ասում, հիշեցնում, թե այն ամենը, ինչ անում, ծրագրում և իրականացնում է, ասենք, ԱՄՆ նախագահ Թրամփի կամ Եվրամիության հետ, վերջում գալիս ու տեղեկացնում է Կրեմլին: Փաշինյանի ասածն այն է, թե ինքն, իբր, ամեն ինչի մասին տեղեկացնում է գործընկերներին, տվյալ դեպքում՝ Վլադիմիր Պուտինին:

Բայց այդ դեպքում ստացվում է, որ նա, մեղմ ասած, հիմար վիճակի մեջ է դնում իր արևմտյան գործընկերներին: Իսկ ավելի ստույգ՝ այնպիսի վիճակի մեջ, որի արդյունքում իսպառ կորչելու է վստահությունը: Մյուս կողմից՝ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ մի բան է ասում, ապա գալիս է Հայաստան, մեկ ուրիշ բան է ասում: Կամ՝ գնում է Եվրոպական խորհրդարան մի բան է ասում, գնում է Կրեմլ և մեկ այլ բան ասում: Ու այդպես՝ անընդհատ:

Մի խոսքով, Փաշինյանը տևական ժամանակ զբաղված է աշխարհաքաղաքական լարախաղացությամբ: Սակայն խնդիրն այն է, որ այդ լարը պարզապես «կոճի թել» է՝ չափազանց բարակ, այնքան, որ ամեն վայրկյան կարող է կտրվել: Իր այդ լարախաղացությամբ Փաշինյանը վերածվել է բացարձակապես անվստահելի գործչի: Գլուխը՝ քարին, եթե դա միայն առանձին վերցրած որևէ գործչի վարկի կամ կերպարի հարց լիներ: Հայաստանն է դառնում անվստահելի գործընկեր, ըստ որում՝ ինչպես Եվրամիության համար, այնպես էլ՝ Մոսկվայի և հնարավոր այլ բարեկամական կենտրոնների համար: Էլ ավելի վատ՝ այդ «կոճի թելին» դրված է Հայաստանի ճակատագիրը:

Փաշինյանը, հասկանալի է, հանուն իր իշխանությունը պահելու դիմում է նման արկածախնդրական լարախաղացության: Բայց դա կարող է շատ լուրջ խնդիրների հանգեցնել, ըստ որում՝ ոչ միայն Փաշինյանի համար: Անհանգստության ու մտահոգության պատճառը Հայաստանի՝ որպես արտաքինքաղաքական գործընկերոջ հարգին ու վարկին պատճառվող զգալի վնասներն են, որոնց հետևանքների վերացմամբ հարկադրված է լինելու զբաղվել հաջորդ իշխանությունը, անկախ այն բանից, թե ով կդառնա Հայաստանի ղեկավար»։