«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցում

Ո՞րն է Նիկոլի «գժությունների» տրամաբանությունը. մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Նիկոլի հրահրած և շատերի համար անտրամաբանական ղալմաղալների իմաստը կարելի է հասկանալ, եթե պատասխանել 2 հարցի. 

ա) ովքեր են իր պոտենցիալ ընտրողները;
բ) ինչ ուղերձներ է փոխանցում իր պոտենցիալ ընտրողներին այդ ղալմաղալներով։

Նիկոլի նախընտրական ռազմավարությունը շատ պարզ է.

◾նախ՝ առավելագույնս մոբիլիզացնել իր ընտրազանգվածին և անխտիր բոլորին բերել քվեարկելու,
◾երկրորդը՝ առավելագույնս հետ պահել ընտրություններին մասնակցելուց իրեն չընտրողներին կամ առավելագույնս փոշիացնել նրանց քվեները։

Հետևաբար նա պետք է հասկանա, թե բնակչության որ խմբերն են, որ կարող են իրեն ձայներ տալ և ինչի դիմաց։

Խումբ №1. Նիկոլի ռեժիմի շահառուներ պետական համակարգում և դրա շուրջ. ՔՊ-ականներից մինչև դպրոցների իրենց նշանակած տնօրեն-ուսմասվարներ, ոստիկանության գվարդիայի շարքայիններից մինչև որոշ մտավորականներ։ Ասածիցս չի հետևում, որ պետական համակարգում բոլորը Նիկոլի համար են քվեարկելու, բայց 8 տարի կադրային ջարդից հետո այդ համակարգում Նիկոլին ատամներով պահել պատրաստ շատ-շատերը կան։

Խումբ №2. Նիկոլի ռեժիմի շահառուներ բիզնեսում. ձեռներեցներ, որոնց հաջողության միակ աղբյուրը նիկոլականների հետ լավ հարաբերություններն են։

Խումբ №3. Մարդիկ, որոնք իրենց արդարացիորեն (կամ անարդարացիորեն) համարում են նախկին բոլոր իշխանությունների համակարգային անարդարության զոհեր և Նիկոլի կերպարում տեսնում են իրենց բաժին հասած անարդարության վրեժը նախկիններից լուծողի։ (Կարելի է անվանել իրենց «նախկինատյացներ», բայց ինչպես ցանկացած պիտակ, այն հաստատ չի օգնում այս մարդկանց դրդապատճառներն ու տրամաբանությունը հասկանալ)։

Խումբ №4. Արցախցիների հանդեպ հակակրանք ունեցողները (կարող է թվալ, թե այդպիսինները շատ չեն, բայց հասարակական կարծիքի հարցումների որոշ տվյալներ անուղղակիորեն ցույց են տալիս, որ իրականում զգալի մաս են կազմում)։

Խումբ №5. Ադրբեջանից խուճապային վախեր ունեցողները։ Մի՛ կարծեք, որ սա իռացիոնալ վախեր են. օրինակ՝ զորակոչիկների և պարտադիր զինծառայություն անցնողների, պահեստազորայինների ընտանիքների անդամների վախերը լավ էլ հիմնավոր են՝ հաշվի առնելով, թե ինչ վիճակի են հասցված զինված ուժերը։ Պայմանական զորակոչիկի ծնողը կարող է չսիրել Նիկոլին, բայց քանի դեռ իր որդին ծառայում է, չուզել, որ Հայաստանում քաղաքական ցնցումներ լինեն, որոնք կարող են ռազմական գործողությունների վերսկսման բերել։

Խումբ №6. Տարբեր պատճառներով Եկեղեցու դեմ տրամադրված մարդիկ (օրինակ՝ զանազան կրոնական կազմակերպությունների հետևորդներ, ևն)։

Խումբ №7. Եվրոպամետներ և / կամ հակառուսներ։

Վստահաբար, այս ցուցակը կարելի է շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով։ 

Կարևոր մի դիտարկում էլ. այս խմբերը հաճախ հատվում են։ Այսինքն նույն մարդը միաժամանակ կարող է և՛ №1 խմբի անդամ լինել, և՛ №3, և՛ №4, և՛ №6․․․ Դա կարող է օբյեկտիվ պատճառներով լինել, կամ որովհետև մարդը գտնվում է ինչ-ինչ քարոզչական երկարաժամկետ ազդեցությունների տակ։

Հիմա հասկանանք, թե ինչ ուղերձներ պետք է փոխանցի Նիկոլը այդ խմբերին։

№1. Այս մարդկանց գաղափարախոսությունը քիչ է հետաքրքրում, իրենց հետաքրքրում միայն իշխանություն ունենալը, կարիերան, նյութական ակտիվները։ Իրենք ուզում են Նիկոլից երաշխիքներ, որ նա կարող է իրենց համար հուսալի «կռիշ» մնալ։ Այսինքն նիկոլականների կողմից ուժի ցուցադրությունն ուղղված է հենց այս մարդկանց։ Բայց այս խմբի հավատարմությունն ապահովվում է ոչ այնքան քարոզչական ուղերձներով, որքան նյութական աջակցությամբ (պարգևավճարներ, պետական ծրագրերով ֆինանսավորում ազգականների համար ևն) և պաշտոններ տալով։

№2. Այս խմբին էլ է գաղափարախոսությունը քիչ հետաքրքրում, իրենք ակնկալում են պետբյուջեին կպնելու և զանազան արտոնություններից օգտվելու հնարավորություն։

 №№3–4. Նախկինների և արցախցիների, ինչպես նաև այդ խմբերի հետ ասոցացվող ցանկացած ոք ցուցադրական ստորացում, ցուցադրական պատիժներ, գույքի խլում ևն։ Իրենց «սիրտը հովանում է» նման տեսարաններից։ Այս խմբերի համար Նիկոլն անխափան կերպով ապահովում է տեսարաններ։ Ավելին, օրինակ՝ հնարավորություն է տալիս ինքնահաստատվել արցախցիների հաշվին։

 №5. Խաղաղության պատրանքն առաջին հերթին այս խմբին է ուղղված։ Ոմանք նույնիսկ լավ էլ հասկանում են, որ Նիկոլը կայուն խաղաղություն չի բերելու և որ վաղ թե ուշ Ադրբեջանը հարձակվելու է, բայց իրենց համար կարևոր է, մոտակա 1,5–2–3 տարվա մեջ պատերազմ չլինի, իսկ հետո ինչ ուզում է լինի, կարևորը իրենց որդին այդ պահին առաջնագծում չլինի...

 №6. Այս խմբի անդամները կարող են ակտիվ չմասնակցել Նիկոլի հակաեկեղեցական արշավին, բայց իրենց համար կարևոր է, որ Եկեղեցին թուլանա։ Ըստ այդմ, գուցե նույնիսկ Նիկոլին արհամարհելով, բայց պատրաստ են իրեն ձայն տալ։ Նիկոլից ակնկալում են ուղերձ առ այն, որ հակաեկեղեցական արշավը չի դադարեցնելու։

№7. Այս խմբին են ուղղված նիկոլական քարոզչամեքենայի իբր եվրոպամետ և հակառուսական ուղերձները։
Այս բոլոր խմբերին Նիկոլը նաև շանտաժի է ենթարկում.
№№1–2. Եթե ինձ չընտրեք, ընդդիմությունը գալու է, ձեզ բոլորին կերակրատաշտից հեռացնի, ոմանց էլ դատի։
№№3–4. Եթե ինձ չընտրեք, նախկիններն ու ղարաբաղցիները գալու են ձեզ հոշոտեն։
№5. Եթե ինձ չընտրեք, պատերազմ կլինի, ձեր բալեքը կմեռնեն, ինչպես 44 օրյային և 2022-ի սեպտեմբերին եղավ։
№6. Եթե ինձ չընտրեք, տերտերները կրոնապետություն կսարքեն Հայաստանում։
№7. Եթե ինձ չընտրեք, Ռուսաստանի գուբերնիա ենք դառնալու։
Որպեսզի իր այս շանտաժն առավել համոզիչ լինի, Նիկոլն արդեն կես տարուց ավել է «պատերազմական ժամանակի» քարոզչություն է վարում, այսինքն վերոնշյալ խմբերից շատ մարդկանց սկսում է թվալ, որ ընդդիմությունը ծայրահեղ ագրեսիվ է, չի վախենում նույնիսկ Նիկոլի վրա հարձակվել, վախեցնում է հիբրիդային պատերազմով (թեպետ հենց ինքն է հիբրիդային պատերազմ վարում սեփական ժողովրդի դեմ)։
 
Այսինքն երբ ձեզ թվում է, թե Նիկոլը մետրոյում արցախցի կնոջ վրա հարձակվելով՝ խայտառակ եղավ, ապա իր լսարանը տեսնում է լրիվ այլ բան.
 
«Ղարաբաղցիներն ուզում են պատերազմ հրահրել, թքած ունեն Հայաստանի վրա ու միայն Նիկոլն ու իր իգիթներն են, որ կարողանում են դեմներն առնել»։ Նույնը՝ Սբ Աննա եկեղեցում միջադեպը։ Նույնը՝ նիկոլականների բոլոր սադրանքները։
 
Նշեմ, որ պարզեցրած եմ գրել ամեն ինչ, իրականում լիքը նրբություններ կան։ Օրինակ՝ արցախցիներին կամ ազգայնականներին թիրախավորելը բնականաբար միայն նախընտրական թեմա չէ, ավելի խորը շերտեր կան։ Գրածս զուտ այս ամիսների մասին է։
 
Հ.Գ. Եթե այսքանը կարդացիք ու հարցեր մնացին կամ անհամաձայնություն կա, եկեք քննարկենք, ինչքանով որ հնարավոր է FB-ի մեկնաբանությունների ձևաչափով»։