Ադրբեջանն օկուպացված Արցախում կառուցած Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի ճանապարհը դարձրել է վճարովի
Ադրբեջանի նախարարների կաբինետը Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի ճանապարհի 81.3 կիլոմետրանոց հատվածը նշանակել է վճարովի։
Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը։
Վճարովի հատվածը սկսվում է Հաջիգաբուլ-Բահրամթեփե-Կովսական ճանապարհի 157-րդ կիլոմետրից և ավարտվում Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի ճանապարհի 100.5 կիլոմետրում։
Առաջին կատեգորիայի վճարովի ճանապարհն ունի վեց գոտի՝ 0-ից մինչև 46 կմ, և չորս գոտի՝ 46-ից մինչև 81.7 կմ։