Իրանը մեկ օրում խոցեց ամերիկյան երկրորդ F-35 կործանիչը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության համակարգերը Իրանի օդային տարածքում խոցել են ամերիկյան F-35 կործանիչ։
Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Խաթամ ալ-Անբիա կենտրոնական հրամանատարությանը։
Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ օդաչուն չի կարողացել փրկվել հզոր պայթյունի պատճառով։
Հրամանատարության տվյալներով՝ սա 24 ժամվա ընթացքում խոցված երկրորդ ամերիկյան F-35-ն է։