Իրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակում

Ինչու երևանցին կմերժի ու ինչու չի ընտրի այս իշխանությանը․ Էլինար Վարդանյան

Ինչու երևանցին կմերժի...։ Այս մասին գրել է
ՀՀ ԱԺ պատգամավոր,
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

«1. Ութ տարվա խայտառակ կառավարման ընթացքում տրվել են բարբարոսական շինթույլտվություններ, որոնք Երևանը անվերադարձ այլանդակել են։ Ամեն միլիմետրի վրա ահռելի շենքերի տեղադրումը՝ հանուն արագ փողի՝ Երևանը դարձրել են հրեշ քաղաք՝ առանց հոգի, առանց մշակույթ, անիմաստ քարերի տարածք։

2. Անտանելի խցանումներ՝ որովհետև չեն կառուցվել նոր ճանապարհներ, կամուրջներ, էստակադաներ։ Անթույլտրելի վայրերում, որտեղ պետք է լինեին խոշոր ավտոկայանատեղիներ, կանաչ տարածքներ՝ բազմահարկ շենքեր են կամ շենքերի համալիրներ:

3. Նոր շենքերի, թաղամասերի լիարժեք բնակեցումից հետո, ճանապարհների թողունակությունը ընդհանրապես չի բավարարելու: Մի ամբողջ նորակառույց թաղամասի մեքենաներ ծանրաբեռնելու են այն ճանապարհները, որոնք այդ քանակի մեքենաների և երթևեկության համար նախատեսված չէին: Եթե լուծումներ չգտնվեն, քաղաքը կանգնելու է:

4. Նոր շենքերը, նոր թաղամասերը ապահովված չեն համապատասխան ենթակառուցվածքներով՝ ջուր, գազ, կոյուղի։ Առաջիկայում մենք կանգնելու ենք լուրջ խնդրի առաջ։ Ոչ մեկին դա չի հետաքրքրում։

5. Երևանի բնակչությունը շնչում է կեղտոտ, քաղցկեղածին օդ։ Հլու ու հնազանդ։

6. Ութ տարվա մեջ միայն խոսեցին մետրոյի նոր կայարանների մասին՝ ոչինչ արված չէ։

7. Տրանսպորտի այլանդակ վիճակ։ Հուսահատության գազելները փոխարինվեցին հուսահատության  ավտոբուսներով։

8. Հեծանվապաշտ իշխանության քարոզ և ոչ մի հարմարեցված հեծանվաուղիներ։ Միայն շոու։  Սովորական քաղաքացին չունի ուղեկցող տասնյակ մեքենաներ, որպեսզի իրենց համար ձայնարկիչներով ճանապարհ բացեն, մնում է ճանապարհներին, կյանքը վտանգելով, հեծանիվ վարել կամ հեծանիվների համար չնախատեսված մայթերին անհանգստություն պատճառել հետիոտնին:

9. Ձմռանը ճանապարհներն անանցանելի են ժամանակին չմաքրվող ձյան պատճառով, գարնանը՝ խրամատներ հիշեղնող փոսերի: Որպես ամենամեծ ձեռքբերում ասֆալտը հիշատակող իշխանության ասֆալտը սկսում է քանդվել, քայքայվել նույնիսկ մեկ տարին չբոլորած:

10. Այգիների, կանաչ տարածքների գրեթե իսպառ բացակայություն։ Մշտադալար ծառերը   տարբեր պատճառաբանություններով կտրում են, տեղն ինչ-որ շիվեր տնկում, որոնց ծառ դառնալուն, եթե իհարկե չչորանան, տասնյակ տարիներ են հարկավոր:

Թե ինչու երևանցին չի ընտրի այս իշխանությանը, կարելի է դեռ երկար շարունակել: Վստահ եմ, ընտրություններին ընդառաջ, որտեղ հնարավոր է, արագ կոսմետիկ փոփոխություններ կանեն, սակայն դրանից իրավիճակը չի փոխվի. բազմաթիվ խնդիրներ արդեն անդառնալի են, վերականգնել գրեթե անհնար է»,-գրել է նա։